«Հրապարակ». Քոչարյանից հետո Ծառուկյանի հերթն է
«Հրապարակ» թերթը գրում է.
Թերթի տեղեկություններով` Լոս Անջելեսում Փաշինյանի պատվին տրված ճաշի ընթացքում 1998-ի ստատուս քվոյին վերադառնալու իր պլանների մասին խոսելիս Փաշինյանն անդրադարձել է նաև Գագիկ Ծառուկյանին և ասել, որ նրա ստատուս քվոն ևս կվերադարձվի` «մինչև Վալերիկ Քոչարյանի հետ հանդիպման ժամանակահատված»: «Քոչարյանից հետո կանցնեն Ծառուկյանին։ Պատճառն այն է, որ ԲՀԿ-ն երկրորդ քաղաքական ուժն է, և պառլամենտում կարող է վճռորոշ լինեն նրանց ձայները, մանավանդ՝ եթե վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց սկսվի»,- ասաց Ծառուկյանի մերձավորներից մեկը։
Դրանով է պետք բացատրել քրեական գործերը նրա շրջապատի նկատմամբ։ Հնարավոր է նրան էլ առաջիկայում մեղադրեն Մարտի 1-ին Արցախից բերված զորքի ծախսերը «հոգալու» մասով։ Հարց․ ասում են՝ Ծառուկյանի դստեր հարսանիքի օրերին մի քանիսի շրջապատում Վանեցյանն անկեղծացել է Փաշինյանի «տարերայնության, հախուռնության» առնչությամբ, ներկաներից մեկը շատ արագ «խաբարը» հասցրել է Նիկոլին, ինչն էլ դարձել է Վանեցյան-Նիկոլ վերջնական ապահարզանի պատճառը, թեև նրան ևս վարչապետն առաջարկել է խորհրդականի պաշտոն, ինչպես Օսիպյանին, սակայն վերջինս հրաժարվել է:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ․ Հակառակորդի անօդաչու սարք է խոցվել
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 10:15-ի սահմանում, ՊԲ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների կողմից Ակնայի հատվածում խոցվել է...
Այս գործընթացի նպատակն է հերթական հարվածը հասցնել ՀՀ զինված ուժերի և բանակի ղեկավարության վարկանիշին. Վիգեն Սարգսյան
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քիչ առաջ մամուլից տեղեկացա, որ Քննչա...
Որոշում եմ կայացրել վայր դնել Վայոց Ձորի մարզպետի լիազորություններս. Տրդատ Սարգսյան
Վայոց Ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը որոշում է կայացրել վայր դնել մարզպետի լիազորությունները ռազմավարական զորավարժութ...
Ապացույցներ կան Վիգեն Սարգսյանին պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքով որպես մեղադրյալ ներգրավելու համար. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում՝ ՀՀ ՊՆ և ՀՀ...