Վախենու՞մ եք, Նիկո՞լը չի թողնում. Աշոտյանը դիմում է Միրզոյանին
Հերթական անգամ, չեմ հասկանում, թե ինչու, Հայաստանի Ազգային Ժողովի ղեկավարը միջազգային հարթակներում իր ելույթներում խուսափում է հիշատակել ժողովուրդների ինքնորոշման իրավունքը՝ Արցախյան հակամարտության կարգավորման համատեքստում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
Գրառման մեջ, մասնավորապես, ասվում է.
«Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն այս օրերին գտնվում է Նուրսուլթանում եւ մասնակցում Եվրասիայի երկրների խորհրդարանների խոսնակների չորրորդ համաժողովին:
Ահա հատված իր ելույթից. «Մեզ համար գերակա նշանակություն ունեն Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի եւ անվտանգության հարցը, ժողովրդի անվտանգ եւ ազատ գոյության անհերքելի իրավունքի նկատմամբ հարգանքը»:
Հերթական անգամ, չեմ հասկանում, թե ինչու, Հայաստանի Ազգային Ժողովի ղեկավարը միջազգային հարթակներում իր ելույթներում խուսափում է հիշատակել ժողովուրդների ինքնորոշման իրավունքը՝ Արցախյան հակամարտության կարգավորման համատեքստում:
Նախորդ անգամ անձամբ եմ լսել Մոսկվայում պառլամենտարիզմին նվիիրված միջազգային համաժողովին բառացի հետեւյալը. «Խնդրի կարգավորումը պետք է հիմնված լինի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգ եւ ազատ ապրելու անվիճելի իրավունքի հարգման վրա»:
Արարատ ջան, Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջարկված կարգավորման հիմնարար սկզբունքների մեջ չկա «ժողովրդի անվտանգ եւ ազատ գոյության» եւ ոչ մի իրավունք: Ավելին, այդպիսի իրավունք հիշատակված չէ նաեւ Հելսինկյան եզրափակիչ ակտում:
Բացատրիր ինձ եւ հայ ժողովրդին, թե ինչու՞ ես համառորեն խուսափում միջազգային խորհրդարանական հարթակներում հիշատակել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին: Ի՞նչն է պատճառը: Կարգավորման նոր սկզբունքնե՞ր եք մշակում: Վախենու՞մ եք: Ինքնե՞րդ չեք ճանաչում այդ իրավունքը: Նիկո՞լը չի թողնում:
Ճանաչելով քեզ, շահարկման դաշտ չեմ ուզում մտնել, բայց բարի եղիր այդ դեպքում ինքդ պարզաբանել այս շատ տարօրինակ, տհաճ եւ «ոչ ինքնիշխան» իրողությունը»։
Նմանատիպ հոդվածներ
Անիմաստ է դրանց անդրադառնալը. Սերժ Սարգսյանի գրասենյակի ղեկավարի պատասխանը` Նիկոլ Փաշինյանին
Երեկ Լոս Անջելեսում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով նախկին իշխանություններին, հատկա...
Հոկտեմբերի 1-ին Պուտինը կժամանի Երևան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ծրագրում է հոկտեմբերի 1-ին Երևանում մասնակցել Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհր...
ՀՐԱՏԱՊ․ Հակառակորդի անօդաչու սարք է խոցվել
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 10:15-ի սահմանում, ՊԲ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների կողմից Ակնայի հատվածում խոցվել է...
Որոշում եմ կայացրել վայր դնել Վայոց Ձորի մարզպետի լիազորություններս. Տրդատ Սարգսյան
Վայոց Ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը որոշում է կայացրել վայր դնել մարզպետի լիազորությունները ռազմավարական զորավարժութ...