«Ոչ մեկ իրավունք չունի ասի, թե Վանեցյանն ուսադիրներն աղբաման է նետել». Սասուն Միքայելյան
Արթուր Վանեցյանն իմ ընկերն է, իմ ընկերն էլ մնալու է միասին ճանապար ենք անցել: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 24–ին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը։ Դիտարկմանը՝ Վանեցյանը սթափվելու կոչ է արել իր հրաժարականի տեքստում, Միքայելյանն ասաց. «Բոլորս պետք է սթափվենք»:
Հարցին, թե արդյոք ինքը համամիտ է, որ Վանեցյանը «աղբամանը նետեց իր ուսադիրները», ինչպես հայտարարել էր Փաշինյանը, Սասուն Միքայելյանն ասաց. «Նման բան ոչ մեկ իրավունք չունի ասի։ Ոչ մեկ իրավունք չունի։ Ես էլ եմ ուսադիր կրել»:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ին Լոս Անջելեսում հրավիրած մամուլի ասուլիսի ընթացքում, անդրադառնալով Վանեցյանի հրաժարականի տեքստին, վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, թե այդ հայտարարությունն արվել է դե յուրե ԱԱԾ տնօրեն եղած ժամանակ, ինչը նշանակում է, որ Վանեցյանը հայտարարություն է տարածել իր գերագույն հրամանատարի դեմ։ «Սպայի պատվի համար դրանից ավելի մեծ անարգանք չկա ... Դա նշանակում է ուսադիրները գցել աղբամանը»,-ասել էր Փաշինյանը։
Նմանատիպ հոդվածներ
Անիմաստ է դրանց անդրադառնալը. Սերժ Սարգսյանի գրասենյակի ղեկավարի պատասխանը` Նիկոլ Փաշինյանին
Երեկ Լոս Անջելեսում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով նախկին իշխանություններին, հատկա...
Հոկտեմբերի 1-ին Պուտինը կժամանի Երևան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ծրագրում է հոկտեմբերի 1-ին Երևանում մասնակցել Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհր...
ՀՐԱՏԱՊ․ Հակառակորդի անօդաչու սարք է խոցվել
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 10:15-ի սահմանում, ՊԲ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների կողմից Ակնայի հատվածում խոցվել է...
Որոշում եմ կայացրել վայր դնել Վայոց Ձորի մարզպետի լիազորություններս. Տրդատ Սարգսյան
Վայոց Ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը որոշում է կայացրել վայր դնել մարզպետի լիազորությունները ռազմավարական զորավարժութ...