Մանվել Գրիգորյանի այսօրվա կարգավիճակը շատ մտահոգիչ է անձամբ իմ համար. Տոնոյան
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Վայոց ձորի մարզում տեղի ունեցած միջադեպին և մարզպետի լիազորությունների վայր դնելուն, նախաքննության այս փուլում սխալ համարեց գնահատական տալը:
«Բայց հետևողական ենք լինելու, որ ամեն ինչ պարզվի մինչև վերջ, և դատաքննության, նախաքննության փուլերում արդարությունը, ազնվությունը պետք է ապահովված լինի: Մենք իրականում հետևել ենք, քանի որ նա մեր գործընկերն է, և մեր զինակցի այդ վիճակը ոչ մարտական պայմաններում պետք է պատասխան ստանա»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ օրերս Եղեգնաձորում միջադեպ էր տեղի ունեցել, որի ժամանակ ծանր մարմնական վնասվածք է ստացել ՊՆ փոխգնդապետ, ով , ի դեպ, դեպքի ժամանակ համազգեստով է եղել: Այժմ նա գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում՝ կոմայի մեջ: Կատարվածի կասկածանքով ձերբակալվել է Վայոց Ձորի մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանը: Միջադեպին ներկա է եղել նաև մարզպետ Տրդատ Սարգսյանը, ով երեկ որոշել է վայր դնել մարզպետի լիազորությունները:
Անդրադառնալով Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքն անփոփոխ թողնելու դատարանի որոշմանը և նրա առողջությանը, Դավիթ Տոնոյանն ասաց. «Ես ընդհանրապես մտահոգություն ունեմ իմ զինակցի այդ վիճակի հետ կապված: Գեներալ Մանվել Գրիգորյանի այսօրվա կարգավիճակը շատ մտահոգիչ է անձամբ իմ համար և բոլոր երկրապահների համար»:
Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը կշարունակի մնալ կալանքի տակ։ Դատարանը, անհիմն լինելու պատճառաբանությամբ, մերժեց պաշտպանների՝ Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը։
Նմանատիպ հոդվածներ
Անիմաստ է դրանց անդրադառնալը. Սերժ Սարգսյանի գրասենյակի ղեկավարի պատասխանը` Նիկոլ Փաշինյանին
Երեկ Լոս Անջելեսում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով նախկին իշխանություններին, հատկա...
Հոկտեմբերի 1-ին Պուտինը կժամանի Երևան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ծրագրում է հոկտեմբերի 1-ին Երևանում մասնակցել Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհր...
ՀՐԱՏԱՊ․ Հակառակորդի անօդաչու սարք է խոցվել
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 10:15-ի սահմանում, ՊԲ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների կողմից Ակնայի հատվածում խոցվել է...
Որոշում եմ կայացրել վայր դնել Վայոց Ձորի մարզպետի լիազորություններս. Տրդատ Սարգսյան
Վայոց Ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը որոշում է կայացրել վայր դնել մարզպետի լիազորությունները ռազմավարական զորավարժութ...