Կկայանա Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի հանդիպումը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մի շարք երկրների ղեկավարների հետ կմասնակցի Սոչիում հոկտեմբերի 3-ին կայանալիք Վալդայ ակումբի նիստին։ «Վալդայան ակումբի նիստը տեղի կունենա հոկտեմբերի 3-ին Սոչիում: Նիստին մասնակցելու են Հորդանանի թագավոր Աբդալլան, Ղազախստանի նախագահ Տոկաևը, Ֆիլիպինների նախագահ Դուտերտեն և Ադրբեջանի նախագահ Ալիևը: Նրանք կմասնակցեն նիստին և ելույթ կունենան»,- երեքշաբթի լրագրողներին ասել է Պեսկովը: Պեսկովը հայտնել է նաեւ, որ նիստից առաջ ՌԴ նախագահը երկկողմ հանդիպումներ կանցկացնի իր գործընկերների հետ:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ին Պուտինը կժամանի Երեւան՝ մասնակցելու ԵԱՏՄ գագաթնաժողովին:
Նմանատիպ հոդվածներ
Անիմաստ է դրանց անդրադառնալը. Սերժ Սարգսյանի գրասենյակի ղեկավարի պատասխանը` Նիկոլ Փաշինյանին
Երեկ Լոս Անջելեսում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով նախկին իշխանություններին, հատկա...
Հոկտեմբերի 1-ին Պուտինը կժամանի Երևան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ծրագրում է հոկտեմբերի 1-ին Երևանում մասնակցել Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհր...
ՀՐԱՏԱՊ․ Հակառակորդի անօդաչու սարք է խոցվել
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 10:15-ի սահմանում, ՊԲ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների կողմից Ակնայի հատվածում խոցվել է...
Որոշում եմ կայացրել վայր դնել Վայոց Ձորի մարզպետի լիազորություններս. Տրդատ Սարգսյան
Վայոց Ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը որոշում է կայացրել վայր դնել մարզպետի լիազորությունները ռազմավարական զորավարժութ...