Ես ՀՀ առաջին առաջնորդն եմ, որն ասում է` կարգավորումը պետք է ընդունելի լինի նաև Ադրբեջանի համար. Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սպասում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման իր առաջարկած բանաձևը, ըստ որի ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի, Արցախի ժողովրդի և Ադրբեջանի ժողովրդի համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Փաշինյանը հայտնել է Fox LA-ի թղթակից Արաքսյա Կարապետյանի հետ զրույցում:
«Մենք պատրաստ ենք լուծումներ գտնել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման համար: Իմ ուղերձն այն է, որ ԼՂ հակամարտության ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի, Ղարաբաղի և Ադրբեջանի ժողովուրդների համար: Ես ՀՀ առաջին առաջնորդն եմ, որն ասում է, որ կարգավորումը պետք է ընդունելի լինի նաև Ադրբեջանի համար: Այդ պատճառով ինձ քննադատեցին Հայաստանում, սակայն դա կարևոր է հակամարտության խաղաղ կարգավորման համար: Այժմ ես սպասում եմ, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նույնպես ասի և ընդունի նույն բանաձևը»,- ասել է Փաշինյանը:
ՀՀ վարչապետը նշել է, որ եթե իր ադրբեջանցի գործընկերն ընդունի այդ բանաձևը, բավականին մոտ կլինեն հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահություն է հայտնել, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները կճանաչի Հայոց ցեղասպանությունը:
«Անխուսափելի է: Ամերիկայի Միացյալ Նահանգները կճանաչեն Հայոց ցեղասպանությունը: Ես վստահ չեմ, թե կոնկրետ երբ դա կլինի, բայց վստահ եմ, որ դա տեղի կունենա»,- ասել է վարչապետը:
Նմանատիպ հոդվածներ
Անիմաստ է դրանց անդրադառնալը. Սերժ Սարգսյանի գրասենյակի ղեկավարի պատասխանը` Նիկոլ Փաշինյանին
Երեկ Լոս Անջելեսում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով նախկին իշխանություններին, հատկա...
Հոկտեմբերի 1-ին Պուտինը կժամանի Երևան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ծրագրում է հոկտեմբերի 1-ին Երևանում մասնակցել Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհր...
ՀՐԱՏԱՊ․ Հակառակորդի անօդաչու սարք է խոցվել
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 10:15-ի սահմանում, ՊԲ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների կողմից Ակնայի հատվածում խոցվել է...
Որոշում եմ կայացրել վայր դնել Վայոց Ձորի մարզպետի լիազորություններս. Տրդատ Սարգսյան
Վայոց Ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը որոշում է կայացրել վայր դնել մարզպետի լիազորությունները ռազմավարական զորավարժութ...