Անձնական ոչինչ չկա, քաղաքական են տարաձայնությունները. Ռոմանոս Պետրոսյան
Ես միշտ ասել եմ՝ անձնական ոչինչ չկա, քաղաքական են տարաձայնությունները. այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը՝ անդրադառնալով Tert.am-ի դիտարկմանը, թե նա զրուցում էր Սասուն Միքայելյանի և Աբովյանի քաղաքապետ Վահագն Գևորգյանի հետ, արդյո՞ք տարաձայնությունները անցյալում են:
«Քաղաքական տարաձայնությունները, գնահատականները ուժի մեջ են մնում այնքան ժամանակ, քանի դեռ նոր փաստեր չեն եկել, նոր վարքագիծ ի հայտ չի եկել, և դա չի խանգարում անձնական մակարդակով մեր փոխշփմանն այսպիսի կարևորագույն միջոցառմանը, քանի որ այստեղ կոնկրետ առաջնորդվում ենք մեր երկրի շահով, այս դեպքում բանակի բարձր պատրաստվածության շահով, իսկ այս կոնտեքստում չի կարող լինել անձնավորված հարաբերություն որևէ մեկի հետ»,- հայտարարեց նա:
Հարցին՝ կա՞ արդյոք նորություն Աբովյանի քաղաքապետի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուի շտաբի ներկայացուցչի մեքենան այրելու գործով, և արդյո՞ք այդ հարցում հետևողական են կուսակցությունում, Պետրոսյանն ասաց, որ անշուշտ հետևողական են:
«Ես ինքս թե՛ որպես գործող մարզպետ, և թե՛ որպես ՔՊ ներկայացուցիչ շահագրգռված եմ նաև իմ ամենօրյա ուշադրության կիզակետում պահել այդ գործը: Գործն այս պահին դեռ քննչական կոմիտեում է: Գիտեմ, որ մի քանի տասնյակ հարցաքննություններ են եղել արդեն, բայց կարգավիճակի տրման և կասկածյալի ներգրավման վերաբերյալ տեղեկություն չունեմ»,- նշեց նա և հավելեց, որ գործը ձգձգվում է:
Նմանատիպ հոդվածներ
Անիմաստ է դրանց անդրադառնալը. Սերժ Սարգսյանի գրասենյակի ղեկավարի պատասխանը` Նիկոլ Փաշինյանին
Երեկ Լոս Անջելեսում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով նախկին իշխանություններին, հատկա...
Հոկտեմբերի 1-ին Պուտինը կժամանի Երևան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ծրագրում է հոկտեմբերի 1-ին Երևանում մասնակցել Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհր...
ՀՐԱՏԱՊ․ Հակառակորդի անօդաչու սարք է խոցվել
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 10:15-ի սահմանում, ՊԲ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների կողմից Ակնայի հատվածում խոցվել է...
Որոշում եմ կայացրել վայր դնել Վայոց Ձորի մարզպետի լիազորություններս. Տրդատ Սարգսյան
Վայոց Ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը որոշում է կայացրել վայր դնել մարզպետի լիազորությունները ռազմավարական զորավարժութ...