Ամերիկան պատրաստ է բարեկամությանը բոլոր նրանց հետ, ովքեր անկեղծորեն ձգտում են խաղաղության. Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ապագան պատկանում է ոչ թե գլոբալիզմի գաղափարախոսությանը, այլ երկրների ինքնիշխանության և անկախության պաշտպանությանն ուղղված քաղաքականությանը: Այս մասին Թրամփը հայտարարել է Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի նստաշրջանի բարձր մակարդակի միջոցառումների շաբաթվա բացմանը, հաղորդում է ՏԱՍՍ-ը, գրում է Արցախպրեսը:
«Եթե դուք ազատություն եք ուզում, հպարտացեք ձեր երկրով, եթե դուք ժողովրդավարություն եք ուզում, պահպանեք ձեր ինքնիշխանությունը, եւ եթե դուք խաղաղություն եք ուզում, սիրեք ձեր երկիրը: Իմաստուն առաջնորդները միշտ առաջին տեղում են դասում իրենց երկրի և ժողովրդի բարօրությունը: Ապագան պատկանում է ոչ թե գլոբալիստներին, այլ հայրենասերներին, այն պատկանում է ինքնիշխան և անկախ երկրներին, որոնք պաշտպանում են իրենց քաղաքացիներին, հարգում են իրենց հարևաններին և այն տարբերությունները, որոնք յուրաքանչյուր երկիր հատուկ և եզակի են դարձնում»,- հայտարարել է նա:
ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 74-րդ նստաշրջանի շրջանակում համընդհանուր քաղաքական դեբատների ժամանակ խոսելով իր երկրի դիրքորոշման մասին՝ Թրամփը նշել է, որ ԱՄՆ-ը մտադիր է դադարեցնել «անվերջ պատերազմների» քաղաքականությունն ու ձգտում է մրցակցության փոխարեն գործընկերային հարաբերություններ հաստատել աշխարհի բոլոր երկրների հետ:
«Ամերիկան պատրաստ է բարեկամությանը բոլոր նրանց հետ, ովքեր անկեղծորեն ձգտում են խաղաղությանն ու հարգանքին: ԱՄՆ-ի մտերիմ բարեկամներից շատերը նրա երբեմնի թշնամիներից են: ԱՄՆ-ը երբեք չի հավատացել, որ կան մշտական թշնամիներ: Մենք ցանկանում ենք գործընկերներ ունենալ, այլ ոչ թե թշնամիներ: Ամերիկան գիտի, որ բոլորը կարող են պատերազմ սկսել, սակայն ամենախիզախներն են ունակ ընտրելու խաղաղությունը»,- ասել է նա:
Նմանատիպ հոդվածներ
Անիմաստ է դրանց անդրադառնալը. Սերժ Սարգսյանի գրասենյակի ղեկավարի պատասխանը` Նիկոլ Փաշինյանին
Երեկ Լոս Անջելեսում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով նախկին իշխանություններին, հատկա...
ՀՐԱՏԱՊ․ Հակառակորդի անօդաչու սարք է խոցվել
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 10:15-ի սահմանում, ՊԲ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների կողմից Ակնայի հատվածում խոցվել է...
Որոշում եմ կայացրել վայր դնել Վայոց Ձորի մարզպետի լիազորություններս. Տրդատ Սարգսյան
Վայոց Ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը որոշում է կայացրել վայր դնել մարզպետի լիազորությունները ռազմավարական զորավարժութ...
Ապացույցներ կան Վիգեն Սարգսյանին պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքով որպես մեղադրյալ ներգրավելու համար. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում՝ ՀՀ ՊՆ և ՀՀ...