ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իրանի քաղաքացու հեղուկ գազ տեղափոխող բեռնատարի կցորդիչը 30 մ գլորվել է դեպի ձորը
Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ սեպտեմբերի 23-ին, ժամը 11:08-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Կապան-Քաջարան ավտոճանապարհի 6-րդ կիլոմետրին տեղի է ունեցել ավտովթար, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ «Scania» մակնիշի հեղուկ գազ (21 տ) տեղափոխող բեռնատարի (վարորդ՝ Նասրոլլահի Խ., ծնված 1980 թ., Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի) կցորդիչը մոտ 30 մ գլորվել է դեպի ձորը. առկա է գազի արտահոսք, տուժածներ չկան:
Փրկարարները հոսանքազրկել են բեռնատարը:
Նմանատիպ հոդվածներ
Երկու օրից պետք է մեկներ ծառայության. վրաերթի ենթարկված 18-ամյա երիտասարդը հիվանդանոցում մահացել է
Սեպտեմբերի 20-ին Երևանի «Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն»-ի վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով՝ մահացե...
Հայտնաբերվել է ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի դին․ ArmLur.am
ArmLur.am-ի տեղեկություններով՝ հայտնաբերվել է ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի դին։Վնասվածքը եղել է գլխի շրջանո...
Արցախում զինվոր է զոհվել
Սեպտեմբերի 28-ին` ժամը 06:50-ի սահմանում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում...
Վայոց Ձորի մարզում առվակում հայտնաբերվել է 1 տարեկան տղային դի
Սեպտեմբերի 28-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 18։40-ի սահմ...