Դատարկաբանություն ու ամբոխավարություն. Լևոն Քոչարյանը` Փաշինյանի ԱՄՆ-ում ելույթի մասին
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդի Լևոն Քոչարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Ես ցավով եմ արձանագրում, որ Հայաստանի վարչապետի աթոռին հայտնված մարդը բացի հանրահավաքային դատարկ ելույթներ ունենալուց ու մեր հասցեին անհիմն մեղադրանքներ հնչեցնելուց, այլ բանի ունակ չէ։ Ինքը այդպես էլ չի հասկացել, թե ինչ կարգավիճակում է հայտնվել։
Դատարկաբանությունն ու ամբոխավարությունն արդեն ամբողջ աշխարհի առաջ են տեղի ունենում՝ Լոս Անջելոսից մինչև Երևան, Ստեփանակերտից մինչև Սոչի։
Էժանագին էմոցիաներ փախցնելը և մեր երկրի բուն խնդիրներից մարդկանց ուշադրությունը շեղելու նպատակով ճղճիմ հայտարարություններ անելը շարունակում է մնալ Նիկոլի գործելաոճը։
Նա ամերիկաներից սպառնացել է, որ վերականգնելու է 1998–ից առաջ եղած ստատուս քվոն։ Ճիշտ է, մեր ընտանիքի հասցեին վայրահաչելով ու իր սիրած «երգը» երգելով է դա ասել, բայց նրա խոսքն իրականում այլ բան է նշանակում։
1998-ից առաջ եղած ստատուս քվոն վերականգնել, նշանակում է երկրի տնտեսության հերն անիծել ու վերադառնալ Արցախի խնդրի կարգավորման վաղուց մերժված փուլային տարբերակին։
1998-ից հետո՝ հորս նախագահության 10 տարվա ընթացքում պետական բյուջեն մեծացավ 8 անգամ և երկնիշ տնտեսական աճերով տնտեսության չափերն ավելացան 6 անգամ։ Դրանից, ի դեպ, օգտվել է նաև Նիկոլը, ում թերթային բիզնեսը ծաղկել է այդ տարիներին, նա թանկարժեք շարժական ու անշարժ գույք է ձեռք բերել:
Քոչարյանը նաև թույլ չտվեց, որ Արցախը Նիկոլի քաղաքական հայրիկի առաջարկած տխրահռչակ փուլային տարբերակով հայտնվի Ադրբեջանի կազմում։
Հիմա, եթե նա ուզում է վերադարձնել այս ստատուս քվոն, ապա թույլ չենք տալու։
1998-ի միայն մեկ ստատուս քվո պետք է վերականգնել՝ պատմության աղբանոցը նետել ու վերջնականապես փակել պարտվողականության էջը՝ դրա հիմնադիրով ու մնացուկներով հանդերձ»։
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ․ Պատկերացնո՞ւմ եք, եթե հանկարծ ես սկսեմ խոսել․ Արթուր Վանեցյան․ hraparak.am
Արթուր Վանեցյանը hraparak.am-ի հետ զրույցում մեկնաբանեց Նիկոլ Փաշինյանի ասածները։ «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լոս...
Անիմաստ է դրանց անդրադառնալը. Սերժ Սարգսյանի գրասենյակի ղեկավարի պատասխանը` Նիկոլ Փաշինյանին
Երեկ Լոս Անջելեսում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով նախկին իշխանություններին, հատկա...
Հոկտեմբերի 1-ին Պուտինը կժամանի Երևան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ծրագրում է հոկտեմբերի 1-ին Երևանում մասնակցել Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհր...
Հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ․ ՊԲ
Արցախի ՊԲ-ից հայտնում են, որ սեպտեմբերի 22-ին՝ ժամը 16:15-ի սահմաններում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի...