ՏԵՍԱՆՅՈՒԹ. Թշնամություն եք սերմանում, բարոյականից զուրկ նախագիծ է. Դալլաքյան
Եթե Ազգային ժողովում ընդունվի իշխանական պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանի և Արմեն Փամբուխչյանի նախագիծը, ապա քաղաքացիները ճանապարհային երթևեկության խախտումները իրենց հեռախոսով արձանագրելու և ոստիկանությանը հայտնելու հնարավորություն կստանան:
«Բոլորիդ ներքին, հոգեկան աշխարհում պարզ է՝ էտի ինչ է կոչվում»,- ԱԺ-ում նախագծի քննարկման ժամանակ ասաց ԲՀԿ պատգամավոր Արթուր Դալլաքյանը, որի պնդմամբ՝ այս նախագիծն անթույլատրելի է։
Նրա կարծիքով՝ չկա անվտանգության խնդիր, որը այս նախագծով պետք է լուծվի, ավելին՝ սա թշնամանք է հարուցելու։
«Ես ձեզ ասեմ ի՞նչ եք սերմանում քաղաքացիների մեջ։ Ամենաառաջինը՝ թշնամություն։ Էսի մեկից մեկ գրված դրել եք նախագծի մեջ … Սա բարոյականից զուրկ նախագիծ է, չկա ոչ մի բարոյականություն սրա մեջ», – ասաց պատգամավորը։