Հարցի շուրջ դրսևորել պատասխանատու մոտեցում. ՀԲՃ-ն` վարչապետին
Այսօր վարչապետ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում անդրադարձ է արել Թեղուտին, պոչամբարին, երկրաշարժին ու բնապահպաններին։ Քանի որ որպես նախաձեռնություն, ինչպես նաև նախաձեռնության անդամներն առանձին միշտ բարձրաձայնել են Թեղուտի խնդրի մասին, կարծում ենք` հասցեատեր բնապահպանները նաև մենք ենք։ Այս մասին ասված է «Հայկական բնապահպանական ճակատի» ֆեյսբուքյան գրառման մեջ:
«Ուրախ ենք, որ վարչապետ Փաշինյանը վերջապես խոսեց Թեղուտի վտանգներից, սակայն նրան խնդրում ենք մեզ թշնամի չդարձնել։ Մեզ հետ բանավիճելու փոխարեն՝ հարցի շուրջ դրսևորել համալիր մասնագիտական ու պատասխանատու մոտեցում։ Խնդրում ենք սկայպ-խորհրդակցություններ կազմակերպել Համաշխարհային բանկի կողմից վարձված փորձագետների հետ, ովքեր ուսումնասիրել են Հայաստանի պոչամբարների վիճակը դեռ 2015-2016թթ․, ինչպես նաև «Վալեքսի» կողմից վարձված միջազգային ինժեներների հետ։
Փորձն ապացուցում է, որ նման բաց սկայպ զրույցները կառավարության հետ բավականին լայն իրազեկող ու կողմնորոշիչ դեր կարող են ունենալ ինչպես կառավարության, այնպես էլ հանրության համար»,- ասվում է գրառման մեջ:
Նմանատիպ հոդվածներ
«Ժողովուրդ». Ինչ է կատարվում «Փոթի»-ում․ ավտոմեքենաները թալանվում են ճանապարհին
«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Հայաստան ավտոմեքենա ներկրող մի շարք քաղաքացիներ ընկե...
Ոտքը ջարդել են, սաղ աչքը տրաքացրել. Քոչարյանի աջակիցները ցուցարարի են ծեծել
Ռոբերտ Քոչարյանի դատական նիստից րոպեներ անց բախում տեղի ունեցավ իր աջակիցների և ազատազկամը դեմ հանդիսացող քաղաքացի...
Քիչ առաջ ուժգին ցնցումներ են տեղի ունեցել Շիրակի մարզում
Սեպտեմբերի 10-ին, տեղական ժամանակով ժամը 20:22-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 16:22-ին) ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքայի...
Մխիթարյանի՝ «Ռոմա» տեղափոխությունն օգնել է հայտնաբերել կորած 13-ամյա երեխային
Հայաստանի ազգային հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանի՝ «Ռոմա» տեղափոխությունն օգնել է հայտնաբերել կորած 13-ամյա քենիաց...