«Բարսելոնայի» փոխնախագահը` Մեսիի և Նեյմարի մասին
Կատալոնական «Բարսելոնայի» փոխնախագահ Ժորդի Կարդոները խոսել է թիմի առաջատար Լիոնել Մեսիի պայմանագրի, նաև ՊՍԺ-ի հարձակվող Նեյմար Ժունիորի մասին:
«Մենք Մեսիի պայմանագրում հատուկ կետ ենք ներառել, քանի որ նա արժանացել էր դրան: Ցանկանում ենք, որ Մեսին հնարավորինս երկար մնա մեզ հետ: Նա կարող է հանդես գալ ակումբում այնքան, որքան կցանկանա:
Նեյմարը երջանիկ է եղել «Բարսելոնայում»: Այս հարցն արդեն անցյալում է: Մեկնարկել է Իսպանիայի առաջնությունը, և ակումբն այլևս չի մտածում Նեյմարի մասին»,- Կարդոների խոսքը փոխանցում է Marca-ն:
Ավելի վաղCNN Deportes-ը տեղեկացրել էր, որ 32-ամյա Մեսին մտածում է հաջորդ ամռանը տեղափոխվել արգենտինական «Նյուելզ Օլդ Բոյզ», որտեղ արգենտինացին սկսել է ֆուտբոլիստի կարիերան:
Մեսիի պայմանագրում կա կետ, որի համաձայն, նա ամեն մրցաշրջանի ավարտից հետո կարող է անվճար հեռանալ «Բարսելոնայից»:
Լիոնել Մեսիի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2021 թվականի հունիս:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ռոմա»-ի մարզադաշտը վանկարկում Մխիթարյանի ազգանունը
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը գոլի հեղինակ դարձավ Իտալիայի Ա Սերիայի 3-...
76 խաղադաշտ կկառուցվի Հայաստանի մարզերում. ՈՒԵՖԱ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստան ժամանած ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինին: Հանդիպմանը ներկա է եղել նաև Հա...
ՈՒԵՖԱ-ի նախագահը ժամանեց Երևան
Երևան ժամանեց ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը։ Եվրոպական ֆուտբոլի գլխավոր պատասխանատուին «Զվարթնոց» օդանավակայանում դ...
«Բարսելոնայի» ֆուտբոլիստը դատապարտվել է ազատազրկման
«Իստանբուլ Բաշաքշեխիր» ակումբի և Թուրքիայի հավաքականի ֆուտբոլիստ Արդա Թուրանը, ում տրանսֆերային իրավունքները պատկանում ե...