«Բարսելոնայի» ֆուտբոլիստը դատապարտվել է ազատազրկման
«Իստանբուլ Բաշաքշեխիր» ակումբի և Թուրքիայի հավաքականի ֆուտբոլիստ Արդա Թուրանը, ում տրանսֆերային իրավունքները պատկանում են կատալոնական «Բարսելոնային», դատապարտվել է երկու տարի ութ ամսվա ազատազրկման: Այս մասին հայտնում է ВВС-ն:
Ըստ աղբյուրի` ֆուտբոլիստը դատապարտվել է անօրինական զենք պահելու, կրակոցների և կանխամտածված հարձակման համար:
Անցած տարվա հոկտեմբերին Թուրանը Ստամբուլի գիշերային ակումբներից մեկում ծեծկռտուք էր հրահրել: 32-ամյա ֆուտբոլիստը ոտնձգություն է կատարել ճանաչված երգիչ Բերքայ Շահինի կնոջ նկատմամբ:
Դրա պատճառով ծեծկռտուք է սկսել երգչի հետ, ինչի հետևանքով Թուրանը կոտրել է հակառակորդի քիթը:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ռոմա»-ի մարզադաշտը վանկարկում Մխիթարյանի ազգանունը
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը գոլի հեղինակ դարձավ Իտալիայի Ա Սերիայի 3-...
76 խաղադաշտ կկառուցվի Հայաստանի մարզերում. ՈՒԵՖԱ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստան ժամանած ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինին: Հանդիպմանը ներկա է եղել նաև Հա...
ՈՒԵՖԱ-ի նախագահը ժամանեց Երևան
Երևան ժամանեց ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը։ Եվրոպական ֆուտբոլի գլխավոր պատասխանատուին «Զվարթնոց» օդանավակայանում դ...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Մխիթարյանի առաջին մարզումը «Ռոմա»-ի կազմում
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ և «Ռոմա»-ի խաղացող Հենրիխ Մխիթարյանն այսօր առաջին մարզումն է անցկացրել նոր թի...