ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ամուլսարում շինարարությունը կարող է մեկնարկել 2020 թ․ մայիսից հետո միայն․ Գրիգորյան
Վարչապետի հայտարարությունը ենթադրում է, որ Ամուլսարում շինարարությունը կարող է մեկնարկել 2020 թ․ մայիսից հետո միայն, իսկ հանքաբացման աշխատանքները նախատեսված են 2020 թ․ վերջին։
Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը`անդրադառնալով Ամուլսարի հանքի շուրջ բարձրացված աղմուկին։
«Վարչապետը նշեց, որ այն տեղեկատվությունը, որն Էլարդի կողմից տրամադրվել է, իսկ մեր նախարարության կողմից վերլուծվել, այդ ամբողջը գրությամբ մենք ներկայացրել ենք կառավարություն և առաջարկել ենք, որպեսզի ստուգումներ իրականացվեն»,- շարունակեց նա։
Գրիգորյանը պարզաբանեց, որ տեսչական մարմինը պետք է ուսումնասիրություններ իրականացնի։ Նա շեշտեց, որ իրենք ասում են այն կետերը, որոնք ՇՄԱԳ-ն ուժը կորցրած ճանաչելու ենթակա կետեր են, նշանակվել են ստուգումներ։
«Սա ենթադրում է, որ ստուգումների արդյունքում այն հիմքերը, որոնք մենք տրամադրել ենք, կպարզվեն, եթե կան խախտումներ, որոնք վերացվում են, ապա՝ նոր ՇՄԱԳ, եթե վերացման ենթակա չեն՝ կրկին նոր ՇՄԱԳ»,- ընդգծեց Էրիկ Գրիգորյանը։
Նախարարը, խոսելով բնապահպանների այն հայտարարության մասին, թե 1 տարվա ընթացքում «Լիդիան» ընկերությունը որևէ աշխատանք չի կատարել, հետևաբար, ՇՄԱԳ-ը պետք է ուժը կորցված ճանաչվի, շեշտեց․ «Սա սխալ ձևակերպում է»։
«Օրենքի մեջ գրված է՝ եզրակացությունն ստանալուց հետո մեկ տարվա ընթացքում գործունեություն չիրականացնելու դեպքում ուժը կորցված է ճանաչվում օրենքի ուժով։ Բայց գործունեությունը՝ շինարարություն, հանքարդյունաբերություն, փակում, եթե իրենք երկու փոս են փորել այնտեղ, դա նույնպես գործունեության մաս է»,- եզրափակեց Էրիկ Գրիգորյանը։
Տեսանյութը Tert.am-ի․
Նմանատիպ հոդվածներ
Ուղիղ․ Ամուլսարը սար է մնալու. քայլերթ Երևանում
Երևանում`Ազգային ժողովի դիմացից մեկնարկում է քայլերթ՝ հանուն Ամուլսարի պաշտպանության: Այսօրվա երթուղին է՝ ԱԺ հանրայ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սիս գյուղի ճանապարհն է, որի երեխաները մտածում էին, թե մոռացել եմ խոստումս. վարչապետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ժողովուրդ ջան, սա էլ Սիս գյուղի ճանապարհն է, որի երեխաները մտածու...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանի, Վանեցյանի ու Ավինյանի արձագանքը՝ Կարապետյանի գոլին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինի հետ Երևանի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում...
ՌԴ-ն չի մերժել Միհրան Պողոսյանի արտահանձնումը. Վարդան Տողանյան
«Արտահանձնման գործընթացները պետք է համապատասխանեն միջազգային ստանդարտներին և երկրի ներքին օրենսդրությանը: Նախ` ՌԴ-ն չի մ...