Կրակոցներ Արշալույս գյուղում. բերման ենթարկվածը Մանվել Գրիգորյանի տղան է
Արմավիրի մարզում երեկ՝ սեպտեմբերի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել: Shamshyan.com–ը գրում է, որ ժամը 13:30-ի սահմաններում ոստիկանության Արմավիրի վարչության և ոստիկանության Վաղարշապատի բաժին օպերատիվ տեղեկութուններ են ստացվել, որ Արմավիր-Երևան ավտոճանապարհի Արշալույս գյուղի վարչական տարածքում կրակոցներ են հնչել: Ոստիկանները պարզել են, որ ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի են եղել և Արշալույս գյուղի սկզբնամասում ճանապարհը չզիջելու հարցի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել Արարատի մարզի բնակիչ, 30-ամյա Կորյուն Խ.-ի և Էջմիածին քաղաքի բնակիչ, 26-ամյա Արա Գ.-ի միջև: Վիճաբանության ժամանակ Արա Գ.-ն իր մոտ եղած ատրճանակը ուղղել է Կորյուն Խ.-ի ուղղությամբ և կրակոց արձակել: Կորյուն Խ.-ն խոստովանել է, որ նշված վայրում Արա Գ.-ն իր վարած Hyundai մակնիշի 01 AA 045 համարանիշի ավտոմեքենայի միջից 2 անգամ փորձել է կրակել իր ուղղությամբ, որից մեկը կրակվել է, սակայն ինքը խույս է տվել, որի արդյունքում իրեն վնաս չի պատճառվել: Կրակոցը արձակելուց հետո Hyundai-ի վարորդը առանց որևէ խոսք ասելու հեռացել է դեպքի վայրից: Արմավիրի մարզի ոստիկանները ժամեր անց հայտնաբերել են Արա Գ.-ին ու նրա ավտոմեքենան: Արա Գ.-ն բերման է ենթարկվել ոստիկանության Վաղարշապատի բաժին, որտեղ ներկայացրել է իր մոտ եղած «Կիմար» տիպի գազային ատրճանակը ու հայտարարել, որ այն պատկանում է իրեն:
Փաստի առթիվ ոստիկանության Վաղարշապատի բաժնի հետաքննչական բաժանմունքի ավագ հետաքննիչ Փայլակ Շմավոնյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Արա Գ.-ն ստորագրությամբ բաց է թողնվել: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Արա Գ.-ն կալանավորված գեներալ- մայոր Մանվել Գրիգորյանի տղան է: Գ Շամշյանի տեղեկություններով՝ նրա մոտ հայտնաբերվել է նաև բարդ փականով դանակ:
Նմանատիպ հոդվածներ
Էկոնոմիկայի նախարարությունը հրապարակել է մեքենաների մաքսազերծման նոր դրույքները
Կից ներկայացնում ենք լրացուցիչ տեղեկատվություն ֆիզիկական անձանց կողմից ՀՀ ներմուծվող անձնական օգտագործման տրանսպորտային...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Օրը լավ լուրերով սկսենք․ Արծրուն Հովհաննիսյան
«Օրը լավ լուրերով սկսենք»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյան...
«Ժամանակ». Նոր կարգավորում ընդդեմ կարգազանց վարորդների. մանրամասներ
«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովը միաձայն դրական եզրակացություն տվեց ԱԺ պ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արարատ Միրզոյանը՝ Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցով Սահմանադրական դատարանի որոշման մասին
Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը այսօր պատասխանել է SHANTNEWS.am-ի հարցին երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանք...