ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հրկիզել են քաղաքացու ավտոմեքենան և տան մուտքի դուռը. մանրամասներ
Օգոստոսի 29-ի գիշերը` ժամը 4-ի սահմաններում, ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգած քաղաքացին հայտնում էր, որ այրել են բակում կայանված իրենց ավտոմեքենան։
Մեկնած օպերատիվ խմբի ծառայողները դեպքի վայրում հայտնաբերեցին բենզինի նմանվող հեղուկի և այլ դյուրավառ նյութի 3 շիշ։ Քաղաքացիներն այրվող «Օպելը» մարել էին իրենց ուժերով։
Ոստիկանները օպերատիվ-հետախուզական և որոնողակ միջոցառումներ ձեռնարկեցին։
Սեպտեմբերի 2-ին քաղաքացին կրկին ոստիկանություն ահազանգեց։ Այս անգամ անհայտ անձը հրկիզել էր տան մուտքի դուռը։
Շարունակելով կատարվածը բացահայտելուն ուղղված միջոցառումները՝ Մաշտոցի քրեական հետախույզները օպերտարիվ տեղեկություններ ստացան, որ արարքը հնարավոր է կատարած լինի Արմավիրի մարզի Ջրառատ գյուղի 47-ամյա բնակիչը։ Շուտով նա հայտնաբերվեց և դիտավորությամբ ուրիշի գույքը վնասելու կասկածանքով բերման ենթարկվեց ոստիկանության Մաշտոցի բաժին։
Տղամարդը խոստովանական բացատրություն է տվել։
Կատարվում է քննություն։
Նմանատիպ հոդվածներ
Քիչ առաջ Երևանում շենքի 6-րդ հարկից երեխա է ընկել
Սեպտեմբերի 5-ին, ժամը 10:32-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Թումանյան 32 հասցեում գտնվող շենքի բ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հանդիպակաց դուրս եկած մեքենան հարվածում է հետիոտնին և հեռանում
Ֆեյսբուքյան օգտատեր Հասմիկ Առաքելյանն իր էջում տեսանյութ է հրապարակելնԴավիթ Բեկի փողոցում տեղի ունեցած վրաերթի դեպքից: Տ...
Քաղաքապետի ապօրինի որոշմամբ օտարվել է «Հաղթանակ» զբոսայգու 10.000քմ հողատարածքը
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել, որ Երևան քաղաքի...
Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ բախում է տեղի ունեցել
Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ, որտեղ հավաքված են «Ամոթ է» շարժման ներկայացուցիչները, տեղի է ունեցել բախում: Շարժման կազ...