Մոտ հազար տոննա փչացած մսամթերք է հանվել «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ից
Այս ամռան ամիսների հրդեհների պատճառների մեջ մարդկային գործոնը 90 տոկոս է: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը:
«Ունենք դեպքեր, որ ապացուցված է, որ այրել են դիտավորյալ: Երեք դեպքով դատախազությունում քրգործեր կան: Մեր հետաքննությունը փոխանցել ենք դատախազություն»,-ասաց նախարարը
Խոսելով «Ձյունիկ» սառնարան» ընկերությունում բռնկված խոշոր հրդեհից` Ցոլակյանն ասաց, որ իրենք մինչեւ հիմա էլ հերթապահություն են իրականացնում տեղում: «Այնտեղ բարդ պրոցես կա, հանգցնելուց հետո պետք է փչացած ապրանքը, մթերքը դուրս հանել այնտեղից: Դա մեզ հաջողվեց կառավարության աջակցությամբ. մոտ հազար տոննա փչացած մսամթերք հանվեց, որը շատ վտանգավոր էր»,-ասաց Ցոլակյանը:
«Մեր նախնական հետաքննության նյութերը տրվել են տարբեր տեղեր փորձաքննության: 4-5 փորձաքննություն է արվում, որոնց արդյունքները կստանանք, եւ դատախազությունը կորոշի»,-ասաց նա:
Նմանատիպ հոդվածներ
Քիչ առաջ Երևանում շենքի 6-րդ հարկից երեխա է ընկել
Սեպտեմբերի 5-ին, ժամը 10:32-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Թումանյան 32 հասցեում գտնվող շենքի բ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հանդիպակաց դուրս եկած մեքենան հարվածում է հետիոտնին և հեռանում
Ֆեյսբուքյան օգտատեր Հասմիկ Առաքելյանն իր էջում տեսանյութ է հրապարակելնԴավիթ Բեկի փողոցում տեղի ունեցած վրաերթի դեպքից: Տ...
Քաղաքապետի ապօրինի որոշմամբ օտարվել է «Հաղթանակ» զբոսայգու 10.000քմ հողատարածքը
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել, որ Երևան քաղաքի...
Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ բախում է տեղի ունեցել
Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ, որտեղ հավաքված են «Ամոթ է» շարժման ներկայացուցիչները, տեղի է ունեցել բախում: Շարժման կազ...