Քաղաքականություն

Ջոնսոնը Համայնքների պալատում զրկվել է մեծամասնությունից

WRed 1 րոպե 132 դիտում
Ջոնսոնը Համայնքների պալատում զրկվել է մեծամասնությունից

Բրիտանական կառավարության ղեկավար և պահպանողականների առաջնորդ Բորիս Ջոնսոնը Համայնքների պալատում զրկվել է մեծամասնությունից այն բանից հետո, երբ պատգամավոր Ֆիլիպ Լին հայտարարել է Պահպանողական կուսակցությունից դուրս գալու մասին։ Այս մասին հայտնում է Bloоmberg-ը։

 

Նիստի ժամանակ Լին պահպանողականներից անցել է լիբերալ-դեմոկրատների շարքերը։ Դա նշանակում է, որ այսուհետ Մեծ Բրիտանիայում կառավարությունը կլինի փոքրամասնության կաբինետ։

 

Լիի հայտարարության մեջ ասվում է, որ պահպանողական կառավարությունը հետապնդում է «կոշտ» Brexit-ի գաղափարը։ Այն չարդարացված կերպով սպառնալիքի տակ է դնում կյանքն ու գոյության միջոցների աղբյուրը, երկրի ամբողջականությանը։ Ավելին, այն խաթարում է տնտեսությունը, ժողովրդավարությունն ու աշխարհում երկրի դերը։

 

Ավելի վաղ Բորիս Ջոնսոնը հայտարարել էր այն մասին, որ «կոշտ» Brexit-ի դեպքում Լոնդոնը Բրյուսելին կվճարի միայն 9 մլրդ ֆունտ ստելինգ։ Նշենք, որ վճարման ենթակա սկզբնական գումարը 30 մլրդ ֆունտ էր։


 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250