Երևանում կին մենեջերը «Մակարով» ատրճանակով սպառնացել է առևտրի կենտրոնի վաճառողի «հարցերը լուծել»
Աստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում սեպտեմբերի 1-ին Երևանում տեղի ունեցած արտակարգ միջադեպի փաստով: Ինչպես տեղեկանում ենք shamshyan.com-ից՝ նույն օրը ժամը 10:40-ի սահմաններում Խորենացու փողոցի 24 հասցեում գործող «Ոսկու աշխարհ» առևտրի կենտրոնի մոտ Երևանի բնակիչ, 48-ամյա Աննա Ս.-ն իր մոտ եղած «Մակարով» տիպի գազային ատրճանակով սպառնացել է «Ոսկու աշխարհ» առևտրի կենտրոնի վաճառող, Երևանի բնակիչ, 31-ամյա Սեյրան Պ.-ի «հարցերը լուծել»: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ այդ ամենը նկատել է ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Էրեբունու պահպանության բաժնի հրամանատար Կարեն Վ.-ն , ով կարողացել է Աննա Ս.-ին հանդարտեցնել, որից հետո բերման է ենթարկել ոստիկանության կենտրոնական բաժին:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հանդիպակաց դուրս եկած մեքենան հարվածում է հետիոտնին և հեռանում
Ֆեյսբուքյան օգտատեր Հասմիկ Առաքելյանն իր էջում տեսանյութ է հրապարակելնԴավիթ Բեկի փողոցում տեղի ունեցած վրաերթի դեպքից: Տ...
Քաղաքապետի ապօրինի որոշմամբ օտարվել է «Հաղթանակ» զբոսայգու 10.000քմ հողատարածքը
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել, որ Երևան քաղաքի...
Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ բախում է տեղի ունեցել
Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ, որտեղ հավաքված են «Ամոթ է» շարժման ներկայացուցիչները, տեղի է ունեցել բախում: Շարժման կազ...
Հզոր պայթյուն Բելգիայում. 3 շինություն է փլուզվել
Բելգիայի Անտվերպեն քաղաքի բնակելի թաղամասերից մեկում տեղի ունեցած հզոր պայթյունի պատճառով 3 ցածրահարկ շինություն է փլուզ...