Կասկած չկա, որ Ամուլսարի շահագործումը վատ ազդեցություն կունենա մարդկանց առողջության վրա. Վարզադատ Կարապետյան
«Իմ քայլը» խմբակցության անդամ Վարազդատ Կարապետյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Ամուլսարի շահագործման խնդրին և Յուրա Իվանյանի նկատմամբ նշանակված ծառայողական քննությանը: Ըստ նրա՝ քննություն անցկացնելը ճիշտ որոշում է:
«Քանի որ ծառայողական քննություն է նախատեսված, եկեք սպասենք այդ ծառայողական քննության արդյունքներին: Ընդհանրապես ես կողմ եմ, որ պրոֆեսիոնալ դաշտում հարցերը լուծվեն: Հիմա եթե ես իմ կարծիքն ասեմ՝ այո կամ ոչ, դրանից ոչ մի բան չի փոխվի: Պրոֆեսիոնալ դաշտում հարցը քննարկվում է, քննարկվում է նաև ՇՄԱԳ-ի հարցը Շրջակա միջավայրի նախարարությունում: Վաղը մենք կունենանք դրա վերաբերյալ նախարարության կարծիքը: Կոնկրետ ծառայողական քննության մասով նույնպես կսպասենք արդյունքներին»,- ասաց նա:
Կարապետյանը նշեց, որ կարդալով «Էլարդ» ընկերության ներկայացրած հաշվետվությունը, տեսել է բազմաթիվ խնդիրները, որոնք վեր հանվեցին նաև վարչապետի ներկայությամբ իրականացված տեսակոնֆերանսում, որը ցույց տվեց՝ հարցը ճիշտ հասկանալու համար բոլոր տեսանկյուններից է պետք նայել: Կառավարությունը հիմա այդ գործընթացում է:
«Իմ անձնական զգացողությունն այն է, որ նոր ՇՄԱԳ-ը չի անցնի փորձաքննությունը՝ հաշվի առնելով գետերի ակունքները և այլն: Բայց այս հարցը ևս պետք է թողնենք պրոֆեսիոնալ դաշտի ընտրությանը»,-նշեց պատգամավորը:
Անդրադառնալով հանքի շահագործումից բխած վատ ազդեցություններին՝ պատգամավորն ասաց՝ կասկած չկա, որ հանքի շահագործումը շատ վատ ազդեցություն կունենա մարդկանց առողջության վրա: Բայց ինչպիսի ազդեցություն՝ էլի մասնագիտական հարց է:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ուսպենսկայան Ադրբեջանում հայերեն երգ է կատարել․ ադրբեջանցիները զայրացած են
Ռուս երգչուհի Լյուբով Ուսպենսկայան խոստովանել է, որ Արցախյան պատերազմի ամենաթեժ պահին Ադրբեջանում հյուրախաղերի ժամանակ հ...
Այսօր Սովետական Ադրբեջանից Արցախի անկախության հռչակման օրն է․ վարչապետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Այսօր Սովետական Ադրբեջանից Արցախի անկախության հռչակման օր...
Ստրասբուրգ քաղաքից շնորհավորում եմ բոլորիս. Էդմոն Մարուքյան
«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարությանը Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքից շնորհավորական ուղերձ է հղել բոլո...
Ադրբեջանը Վրաստանի տարածքում դիրքեր է տեղակայել. FrontNews
Ադրբեջանը Հայաստանի հետ սահմանակցող հատվածում իր դիրքերը տեղաշարժել է Վրաստանի տարածքների հաշվին: Ինչպես հաղորդում է «Ար...