Վրաստանում ավտովթարից տուժած 4 քաղաքացի տեղափոխվել է Երևան. 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է
Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ Երևան-Բաթումի ուղևորափոխադրումներ իրականացնող միկրոավտոբուսի վթարի հետևանքով Երևան է տեղափոխվել 4 վիրավոր։ «Նրանցից 2-ի վիճակը գնահատվում է ծանր, 2-ը՝ միջին ծանրության։ Տուժածներից 2-ը տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, 2-ը՝ «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Այս պահին դեռևս Վրաստանում են գտնվում մեր 2 հայրենակիցները՝ ծայրահեղ ծանր վիճակում, վերջիններիս հարազատները տեղափոխման համաձայնություն չեն տվել»,- տեղեկացրել է Նիկողոսյանը: Ավելի վաղ հայտնել էինք, որ Թբիլիսիի մերձակայքում տեղի ունեցած վթարից տուժածները տեղափոխվել են Հայաստան:
Նմանատիպ հոդվածներ
ՈՒՂԻՂ. Մոսկվայում ընդդիմադիրները չարտոնված երթ են անցկացնում. կան ձերբակալվածներ
Մոսկվայում «քաղաքական բռնաճնշումների» դեմ չարտոնված երթ է անցկացվում, գրում է meduza.io-ն: Երթը մեկնարկել է «Չիստիե պրու...
Երկու օրում կենտրոն է տարվել 38 շուն. Արաբկիրում շներ են վնասազերծել
Արաբկիր վարչական շրջանում իրականացվել են թափառող կենդանիների վնասազերծման հերթական աշխատանքները։ Այս մասին հայտնում են Ա...
Պակաս տեղ չեմ թողնի. հայտարարություն՝ աշխատանքից ազատված փոխմարզպետից
Վայոց ձորի մարզպետի տեղակալ Ռազմիկ Տոնոյանը հեռացվել է աշխատանքից: Վերջինս խոստացել է այս կապակցությամբ հանդես գալ հայտա...
Դասադուլ ՀՊՏՀ-ի դիմաց
Նոր ուսումնական տարին ՀՊՏՀ-ում սկսվեց դասադուլով։ Մի խումբ ուսանողներ բողոքի ակցիա են իրականացնում ի պաշտպանությու...