Քարդաշյանը Թրամփի միջոցով ազատ է արձակել ցմահ դատապարտված կնոջ
Նախկին բանտարկյալ Ալիս Մարի Ջոնսոնը Քարդաշյան-Ուեստ զույգի հիմնած կազմվածքը շտկող Skims ապրանքանիշի ներքնազգեստի առաջին դեմքն է դարձել։ Այս մասին հայտնում է Vogue-ն։
64-ամյա Ջոնսոնը նկարահանվել է գովազդում կազմվածքը ընդգծող սև ներքնազգեստով։
Ջոնսոնը դատապարտված է եղել ցմահ ազատազրկման՝ առանց պայմանական վաղաժամկետ ազատման հնարավորության։ Նա թմրամիջոցների հետ կապված հանցանք էր գործել։ Քիմ Քարդաշյանը մանրամասն ուսումնասիրել է նրա գործը, որից հետո իրավաբանների ուղեկցությամբ գնացել Սպիտակ տուն՝ Թրամփին համոզելու, որ ազատ արձակի Ջոնսոնին։ 2018-ին, հասնելով իր նպատակին, Քիմը որոշել է իրավագիտություն ուսումնասիրել, որ հետագայում փաստաբան դառնա։
Քիմ Քարդաշյանը Instagram-ում հարցազրույց է հրապարակել, որում Ջոնսոնն իր պատմությունն է ներկայացնում և շնորհակալություն հայտնում Քիմին ազատություն շնորհելու համար։
Նմանատիպ հոդվածներ
ՈՒՂԻՂ. Մոսկվայում ընդդիմադիրները չարտոնված երթ են անցկացնում. կան ձերբակալվածներ
Մոսկվայում «քաղաքական բռնաճնշումների» դեմ չարտոնված երթ է անցկացվում, գրում է meduza.io-ն: Երթը մեկնարկել է «Չիստիե պրու...
Երկու օրում կենտրոն է տարվել 38 շուն. Արաբկիրում շներ են վնասազերծել
Արաբկիր վարչական շրջանում իրականացվել են թափառող կենդանիների վնասազերծման հերթական աշխատանքները։ Այս մասին հայտնում են Ա...
Պակաս տեղ չեմ թողնի. հայտարարություն՝ աշխատանքից ազատված փոխմարզպետից
Վայոց ձորի մարզպետի տեղակալ Ռազմիկ Տոնոյանը հեռացվել է աշխատանքից: Վերջինս խոստացել է այս կապակցությամբ հանդես գալ հայտա...
Դասադուլ ՀՊՏՀ-ի դիմաց
Նոր ուսումնական տարին ՀՊՏՀ-ում սկսվեց դասադուլով։ Մի խումբ ուսանողներ բողոքի ակցիա են իրականացնում ի պաշտպանությու...