ՀՀ-ում ԱՄԷ դեսպանությունը 150 աշակերտի պայուսակներ և գրենական պիտույքներ է նվիրել
Արաբական Միացյալ Էմիրություններում «Հանդուրժողականության տարվա» շրջանակներում ՀՀ-ում ԱՄԷ դեսպանությունը Լոռու մարզի Սպիտակի տարածաշրջանի 11 գյուղի 1-ին դասարանի աշակերտի նվիրել է դպրոցական պայուսակներ և գրենական պիտույքներ:
Ընդհանուր առմամբ նվերները հանձնվել է թվով մոտ 150 աշակերտի:
ԱՄԷ հյուպատոս Ահլամ Ալ Սալամին Սպիտակի տարածաշրջանի Շիրակամուտ գյուղում անձամբ հանձնեց գրենական պիտույքներն ու դպրոցական պայուսակները 11 գյուղի 1-ին դասարանցիներին:
«Ձեզ մեծ հաջողություններ եմ ցանկանում նոր ուսումնական տարում»,- ասաց Ալ Սալամին՝ դիմելով ապագա աշակերտներին:
ՀՀ Լոռու մարզի Շիրակամուտի միջնակարգ դպրոցի տնօրեն Աշոտ Կյուրեղյանը շնորհակալություն հայտնեց ԱՄԷ դեսպանությանը նման բարեգործության համար:
Նմանատիպ հոդվածներ
ՈՒՂԻՂ. Մոսկվայում ընդդիմադիրները չարտոնված երթ են անցկացնում. կան ձերբակալվածներ
Մոսկվայում «քաղաքական բռնաճնշումների» դեմ չարտոնված երթ է անցկացվում, գրում է meduza.io-ն: Երթը մեկնարկել է «Չիստիե պրու...
Երկու օրում կենտրոն է տարվել 38 շուն. Արաբկիրում շներ են վնասազերծել
Արաբկիր վարչական շրջանում իրականացվել են թափառող կենդանիների վնասազերծման հերթական աշխատանքները։ Այս մասին հայտնում են Ա...
Պակաս տեղ չեմ թողնի. հայտարարություն՝ աշխատանքից ազատված փոխմարզպետից
Վայոց ձորի մարզպետի տեղակալ Ռազմիկ Տոնոյանը հեռացվել է աշխատանքից: Վերջինս խոստացել է այս կապակցությամբ հանդես գալ հայտա...
Դասադուլ ՀՊՏՀ-ի դիմաց
Նոր ուսումնական տարին ՀՊՏՀ-ում սկսվեց դասադուլով։ Մի խումբ ուսանողներ բողոքի ակցիա են իրականացնում ի պաշտպանությու...