Գյումրիի ավտոմաքսատանն աշխատելու համար մասնագիտական կադրերի ընտրության քննական փուլերը սկսված են
Բարձրագույն կրթություն, համակարգչային իմացութուն, հայերենի գերազանց և օտար լեզուների բավարար տիրապետում, սրանք առաջնահերթ պայմաններն են, որոնք պարտադիր են ավտոմաքսատանը՝ մաքսային տեսուչներ աշխատելու համար:
Աշխատանքային փորձն առաջնային պահանջներից չէ, սա արդեն Պետեկամուտների կոմիտեի ուսումնական կենտրոնն է լրացնելու: Թափուր տեղերը համալրվելու են ոչ թե մրցութային, այլ վերապատրաստում-քննություն արագացված կարգով: Այս մասին SHANTNEWS.am-ին հայտնել է ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանը:
Թե ինչ գործառույթներ են կատարելու մաքսային տեսուչները, Շուշանիկ Ներսիսյանը նշել է՝ աշխատանքը հիմնականում առնչվելու է փաստաթղթերի ձևակերպմանը, մեքենաների գրանցմանը, զննմանն ու բաց թողնմանը: Թափուր աշխատատեղերի համար նախապես հայտարարված նախապատրաստական դասընթացին 500-ից ավելի դիմումատուներ են հայտ ներկայացրել, մեծ մասը եղել է Շիրակի մարզից: Առաջին փուլը, որն օտար լեզուների իմացության ստուգմանն է վերաբերել, հաղթահարել է նրանցից 120-ը:
Օտար լեզուների քննական փուլին հաջորդել են նեղ մասնագիտական դասընթացները: Երեք օրում յուրացրել են մաքսավորի աշխատանքի բուն գործառույթը, պարտականությունները:
Քննական շրջանի երկրորդ փուլը տեսական գիտելիքների ստուգումն է, որին մասնակցում էին առաջին փուլը հաղթահարած 120 մասնակիցները: 30 հարցից բաղկացած 5 տարբերակների առաջադրանքները նեղ մասնագիտական հարցերի պատասխան են պահանջում:
Տեսական քննությունը վերջնական փուլը չէ: Անցողիկ շեմը հաղթահարած 60 դիմորդները պրակտիկա կանցնեն մայրաքաղաքի ավտոմաքսատանը, որից հետո կտեղափոխվեն Գյումրի: 60 սկսնակ աշխատողների հետ սկզբնական շրջանում Գյումրիի ավտոմաքսատանը կաշխատեն 25 մասնագետներ՝ Նորագավթի մաքսատնից:
Նոր ավտոմաքսատանը գործելու է նաև Ճանապարհային ոստիկանության ծառայություններից մեկը, այստեղ է լինելու տրանսպորտային միջոցների գրանցման և հաշվառման կենտրոնը: Նոր աշխատատեղերի պահանջn այս կենտրոնը նույնպես լրացնելու է քննական կարգով:
Նմանատիպ հոդվածներ
ՈՒՂԻՂ. Մոսկվայում ընդդիմադիրները չարտոնված երթ են անցկացնում. կան ձերբակալվածներ
Մոսկվայում «քաղաքական բռնաճնշումների» դեմ չարտոնված երթ է անցկացվում, գրում է meduza.io-ն: Երթը մեկնարկել է «Չիստիե պրու...
Երկու օրում կենտրոն է տարվել 38 շուն. Արաբկիրում շներ են վնասազերծել
Արաբկիր վարչական շրջանում իրականացվել են թափառող կենդանիների վնասազերծման հերթական աշխատանքները։ Այս մասին հայտնում են Ա...
Պակաս տեղ չեմ թողնի. հայտարարություն՝ աշխատանքից ազատված փոխմարզպետից
Վայոց ձորի մարզպետի տեղակալ Ռազմիկ Տոնոյանը հեռացվել է աշխատանքից: Վերջինս խոստացել է այս կապակցությամբ հանդես գալ հայտա...
Դասադուլ ՀՊՏՀ-ի դիմաց
Նոր ուսումնական տարին ՀՊՏՀ-ում սկսվեց դասադուլով։ Մի խումբ ուսանողներ բողոքի ակցիա են իրականացնում ի պաշտպանությու...