Ի պաշտպանություն Ամուլսարի դրամահավաքը խոչընդոտող ոստիկանները ենթարկվել են կարգապահական տույժի
Հայկական բնապահպանական ճակատ քաղաքացիական նախաձեռնության անդամ, բնապահպան իրավապաշտպան Աննա Շահնազարյանի՝ Ամուլսարի պաշտպանության համար դրամահավաքը խոչընդոտող ոստիկանները ենթարկվել են կարգապահական տույժի։
Այս մասին տեղեկացավ Արտակ Կիրակոսյանի ֆեյսբուքյան էջից, որտեղ հրապարակված է կարգապահական տույժի ենթարկելու մասին փաստաթուղթը։
«ՀՀ գլխավոր դատախազին ուղղված բաց նամակի կապակցությամբ հայտնում եմ, որ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության շտաբի հետաքննության բաժանմունքում կատարված ծառայողական քննության արդյունքներով պարզվել է, որ ՊՊԾ ոստիկանության գնդի ոստիկանության առաջին գումարտակի 1-ին վաշտի մի խումբ ծառայողներ թերացել են իրենց գործառութային պարտականությունների կատարման մեջ, որի համար ենթարկվել են կարգապահական տույժի»,-նշված է Ոստիկանության տրամադրած փաստաթղթում։
Հիշեցնենք, որ հուլիսի 6-ին՝ ժամը 18։00-21։00-ին, «Հայկական բնապահպանական ճակատ» քաղաքացիական նախաձեռնության անդամ, բնապահպան իրավապաշտպան Աննա Շահնազարյանը Երևան քաղաքում աջակիցների հետ միասին դրամահավաք է իրականացրել Ամուլսարի պաշտպանության համար։
«Հայկական բնապահպանական ճակատ» քաղաքացիական նախաձեռնությունը ֆեյսբուքյան էջում գրել էր, որ ժամը 20։50-ի սահմաններում Շահնազարյանին են մոտեցել ոստիկաններ և պահանջել են ներկայացնել դրամահավաք իրականացնելու թույլտվություն քաղաքապետարանից, ինչպես նաև պայմանագիր քաղաքապետարանի հետ և քաղաքապետարանի կողմից դրամահավաքի արկղի դրոշմակնքում։
Ոստիկանները հրաժարվել են ներկայացնել, թե նման պահանջներ ներկայացնելու համար իրենք ինչ օրինական հիմքեր ունեն։ Այնուհետև նրանք ոստիկանության մեքենայով Աննա Շահնազարյանին հարկադրաբար տեղափոխել են ոստիկանության Կենտրոն բաժին, որտեղ տեղեկացրել են, թե նյութեր են նախապատրաստում խարդախության կասկածանքով։ Աննա Շահնազարյանին ժամը 23։00-ի սահմաններում բաց են թողել։
Նմանատիպ հոդվածներ
ՈՒՂԻՂ. Մոսկվայում ընդդիմադիրները չարտոնված երթ են անցկացնում. կան ձերբակալվածներ
Մոսկվայում «քաղաքական բռնաճնշումների» դեմ չարտոնված երթ է անցկացվում, գրում է meduza.io-ն: Երթը մեկնարկել է «Չիստիե պրու...
Երկու օրում կենտրոն է տարվել 38 շուն. Արաբկիրում շներ են վնասազերծել
Արաբկիր վարչական շրջանում իրականացվել են թափառող կենդանիների վնասազերծման հերթական աշխատանքները։ Այս մասին հայտնում են Ա...
Պակաս տեղ չեմ թողնի. հայտարարություն՝ աշխատանքից ազատված փոխմարզպետից
Վայոց ձորի մարզպետի տեղակալ Ռազմիկ Տոնոյանը հեռացվել է աշխատանքից: Վերջինս խոստացել է այս կապակցությամբ հանդես գալ հայտա...
Դեղձով բեռնատարների ուշացումը կապված չէ «Սպայկայի» հանդեպ իրավական գործընթացների հետ. Տիգրան Խաչատրյան
«Վերին Լարս» անցակետում դեղձով բեռնված մեքենաների ուշացումը կապված չէ «Սպայկա» ընկերության հանդեպ իրավական գործընթացների...