Չեմ կարող ասել՝ Ռուբեն Հայրապետյանը կդասավանդի՞, թե՞ ոչ. Արայիկ Հարությունյան
Օգոստոսի 21-ին կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը հայտարարել էր, որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը կթողնի զբաղեցրած պաշտոնը:
Այս հայտարարությունից մեկ օր անց նախարարի հրամանով ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար նշանակվեց ՀՊՏՀ-ի ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Դիանա Գալոյանը:
րագրողների հարցին՝ Ռուբեն Հայրապետյանն այլևս չի՞ դասավանդելու, Արայիկ Հարությունյանն այսօր պատասխանեց. «Այս հարցին անընդհատ չենք կարող անդրադառնալ, որովհետև ինչ պետք է ասվեր, արդեն ասվել է: Ես չեմ կարող պատասխանել կդասավանդի՞, թե՞ ոչ: Համալսարանից հարցրեք: Շաբաթը մեկ եմ մեր կրթության հաստատությունների հետ կապված տեղեկություններն ամփոփում: Իրականում 3 նախարարությունում այնքան աշխատանք կա, որ անընդհատ չես կարող նույն պրոցեսներին հետևել»:
Դիտարկմանը, որ ուսանողները ստորագրահավաք էին կազմակերպել և բողոքում են Հայրապետյանին հեռացնելու դեմ, նախարարն ասաց, երբ նամակը ստանան՝ կպատասխանեն:
Մանրամասները՝ Tert.am-ի տեսանյութում
Նմանատիպ հոդվածներ
Ապրեն հրշեջ-փրկարարները, իրենք տղա են, որոշներից ավելի լավ տղա են. Ֆելիքս Ցոլակյանը գործակարգապահական խորհրդակցությանը բարկացած էր
Օգոստոսի 26-ին ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը գործակարգապահական խորհրդակցություն անցկացրեց նախարարության ղեկավար կազմի մասն...
Գյումրիում Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը պարել են
Գյումրին այսօր արտասովոր մարդաշատ է: Գյումրեցիների հետ օրը նշելու են եկել բազամաթիվ հայ և օտարերկրացի հյուրեր: Վարչապետ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վարչապետն ու մյուսները շրջանցեցին ռետրո մեքենաների ցուցադրությունը. նկատեց միայն Ալեն Սիմոնյանը
Այսօր Գյումրի քաղաքի օրվան նվիրված միջոցառումների մեջ նաև ռետրո մեքենաների ցուցադրություն կար, որը վարչապետն ու մյուս պա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գյումրիում վարչապետին մոտենալ ցանկացող տարեց կնոջը ոստիկանը հեռացրեց
Գյումրիում ոստիկանության աշխատակիցը հեռացրեց վարչապետին մոտենալ ցանկացող տարեց կնոջը:«5 տարի տղես Ղարաբաղ կռվավ, ինվալիդ...