«Ժողովուրդ». Սոցապ նախարարը պաշոտններ է բաշխում իր մտերիմներին եւ ազգականներին
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքով առաջնորդվելը պրոբլեմ է առաջացնում», այսպիսի հայտարարությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ոչ մեկ անգամ: Սակայն, նրա այս խոսքերն աշխատանքի և սոցիալական հարցերի Նախարար Ջարուհի Բաթոյանն այնքան էլ լավ կամ ուղիղ չի ընկալել: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Ջարուհի Բաթոյանը վերջերս «լծվել» է նախարարությունում կադրային փոփոխություններին:
Մասնավորապես, նախարարը աշխատանքից ազատել է նախարարության աշխատակազմի ղեկավար Արտակ Գրիգորյանին, ու այդ պարտականություններն այժմ իր աշխատանքին զուգահեռ կատարում է նախարարության ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական հաշվառման վարչության պետ Ստեփան Մաչյանը: Եվ այստեղ ուշագրավն այն է, որ Ս. Մաչյանը Բաթոյանի քրոջ ամուսնու եղբայրն է՝ տագրը: Բացի այդ, նա տարբեր պաշտոններում նշանակել է «Հույսի կամուրջ» ՀԿ-ի ներկայացուցիչներին, որը ստեղծել ու ղեկավարել է ինքը նախկինում:
Արդեն մի քանի օր է՝ «Ժողովուրդ» օրաթերթը փորձում է զրուցել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի հետ, սակայն վերջինս հեռախոսազանգերին չի պատասխանում: Ի վերջո, նրա մամուլի խոսնակ Սոնա Մարտիրոսյանին ուղարկեցինք գրավոր հարցեր, որին ի պատասխան՝ հաստատվեց մեր տեղեկությունը, որ Ստեփան Մաչյանը նախարարությունում երկու պաշտոն ունի, և նա նախարար Բաթոյանի հետ խնամիական հարաբերությունների մեջ է»:
Նմանատիպ հոդվածներ
«Հրապարակ». «Ռազբիրատների մեջ էր». Ինչպիսի ուսանողներ են եղել Սերժ Սարգսյանն ու Գագիկ Բեգլարյանը
«Հրապարակ» թերթը գրում է. «ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի պրոֆեսոր Վլադիմիր Հովսեփյանից, ով եղել է ԵՊՀ բանասիրական ֆակու...
Պատգամավոր Էդգար Առաքելյանը հրաժարվել է մանդատից. նրա գրառումը
ԱԺ «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Էդգար Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է պատգամավորական մանդատից հրաժարվելո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մի փոքրիկ, բայց կարեւոր իրադարձության մասին. Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում պատմեց փոքրիկ, բայց կարեւոր իրադարձության մասին:
Դատարանը քննում է Գագիկ Խաչատրյանի եղբորդու` Կարեն Խաչատրյանի խափանման միջոցի հարցը
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում, նախագահությամբ դատավոր Ռոբերտ Պապոյանի, այսօր կեսօրի...