Нива-ն դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել կայանված Mercedes-ին. Shamshyan.com

Այսօր՝ օգոստոսի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։06-ի սահմաններում ВАЗ 2121 մակնիշի 70 NT 707 համարանիշի վարորդը ավտոմեքենայով Սարալանջի նորակառույց ճանապարհին, դեպի Ավետիսյան փողոց ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, անցել հանդիպակաց գոտի և բախվել ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Mercedes B180 մակնիշի 36 FP 805 համարանիշի ավտոմեքենային։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, այնուհետև օպերատիվորեն ժամանած արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարները։

 

 Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի պատճառը եղել է վարորդի ինքնագզացողության վատանալը, քանի որ դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ երբ նրան դուրս էին բերում ավտոմեքենայից, ամբողջովին գունատ էր։ Դեպքի մասին ԱԻՆ ՓԾ 9-11 օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոն, որտեղից դեպքի վայր է ժամանելու հերթապահ խումբը։ Ոստիկանությունը պարզում է վարորդի և կայանված Mercedes-ի վարորդի ինքնությունը։

 

 

 

 

 

Քաղաքականություն

Պատահարներ