Նինոծմինդայի շրջանից հայ պատգամավորը պատահմամբ եթեր է դուրս ծիծաղելի էֆեկտներով
Երեկ վրացական լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում էին հայտնվել ջավախահայ 2 պատգամավորներ՝ «Վրացական երազանք» կուսակցության Ախալքալաքից ընտրված պատգամավոր Հենզել Մկոյանն ու Նինոծմինդայի շրջանի քաղաքապետարանի պատգամավոր Վրեժ Մուրադյանը:
«Ֆեյսբուքում» հրապարակված տեսանյութում Վրեժ Մուրադյանը մեկնել էր ծանոթանալու միջշրջանային ճանապարհաշինական աշխատանքներին: Ցանկանալով բաժանորդներին ցույց տալ աշխատանքային գործընթացը՝ Մուրադյանը ուղիղ միացման ժամանակ, հավանաբար, պատահմամբ սեղմել է սխալ կոճակ ու տեսանյութում հայտնվել ծիծաղելի էֆեկտներով:
Ի դեպ, երեկ Վրաստանի «Առաջին ալիքը» լուրերում ռեպորտաժ էր պատրաստել Սամցխե-Ջավախքի տարածաշրջանի Սաթխա գյուղում բացված պատմական թանգարանի մասին: Շեշտվել է, որ թանգարանում հատուկ տեղ է հատկացվել նույն գյուղի բնակիչ, Վրաստանի խորհրդարանի Ախալքալաքի մեծամասնական պատգամավոր Հենզել Մկոյանին:
Թանգարանի տնօրինությունը մեկնաբանել էր, որ Մկոյանը շրջանում հարգված մարդ է, նվիրված է գյուղին, 5 անգամ ընտրվել է Վրաստանի խորհրդարանի պատգամավոր և արժանի է տեղ գտնել գյուղի թանգարանում:
Նմանատիպ հոդվածներ
Ապրեն հրշեջ-փրկարարները, իրենք տղա են, որոշներից ավելի լավ տղա են. Ֆելիքս Ցոլակյանը գործակարգապահական խորհրդակցությանը բարկացած էր
Օգոստոսի 26-ին ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը գործակարգապահական խորհրդակցություն անցկացրեց նախարարության ղեկավար կազմի մասն...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վարչապետն ու մյուսները շրջանցեցին ռետրո մեքենաների ցուցադրությունը. նկատեց միայն Ալեն Սիմոնյանը
Այսօր Գյումրի քաղաքի օրվան նվիրված միջոցառումների մեջ նաև ռետրո մեքենաների ցուցադրություն կար, որը վարչապետն ու մյուս պա...
ՈՒՂԻՂ․ «Գյումրու օր-2019»․ տոնական համերգ, որին ներկա է վարչապետը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընտանիքի, կառավարության անդամների հետ միասին մասնակցում է Գյումրիի օրվան նվիրված միջոցառում...
Ամուլսարն առանց հանքի շարժումը համազգային բնույթ ունի. Գյումրիում ակցիա տեղի ունեցավ` հաջակցություն Ամուլսարի
Գյումրիում այսօր` օգոստոսի 25-ին, բողոքի ակցիա ակնցկացվեց` ընդդեմ Ամուլսարի շահագործման: Ակցիայի կազմակերպիչներից Մարիամ...