«Գումարի տեսքով ոչ մի շնորհակալություն չեմ հայտնել ոչ մեկին». Սամվել Ալեքսանյանը՝ աղմկահարույց տեսանյութի մասին. aravot.am
Համացանցում տարածվել է մի տեսանյութ, որտեղ երեւում է, թե ինչպես «Մալաթիա մոլի» հրդեհի օրը ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանը գրպանից գումար հանելով տալիս է մի անձի, վերջինս էլ գումարը փորձում է տալ ոստիկաններից մեկին։
Aravot.am-ը Սամվել Ալեքսանյանից հետաքրքրվեց՝ ինչի համար էր գումար փոխանցում եւ արդյոք կաշառք էր, ի պատասխան մեր զրուցակիցն ասաց. «100 հոգի եկել է, մեկն ասել է՝ ջուր գնամ, բերեմ, մեկը՝ հաց գնամ, բերեմ, սաղին էլ փող եմ տվել, մեր տղերքն են եղել: Մեկին ասել եմ՝ գնա մեր մաշինեն բենզին լցրու, իմ մաշինեքը ջուր էին կրում, բերում, իմ մաշինեքի մեջ եմ բենզին լցրել»:
Անդրադառնալով տեսանյութում արձանագրված ոստիկանի գրպանը գումար դնելու փաստին՝ Սամվել Ալեքսանյանն ասաց՝ տեսանյութը չի տեսել, չգիտի՝ ով է փորձել գումարը դնել ոստիկանի գրպանն ու ինչի համար: Նա պնդեց, որ ինքը ոստիկանին գումար չի փոխանցել. «Էդ րոպեին, էդ կրակի պահին ինչ հիշեմ՝ ով էր ձեր նշած երիտասարդը, ինչ գումար է փորձել փոխանցել ոստիկանին, ես գումարի տեսքով ոչ մի շնորհակալություն չեմ հայտնել ոչ մեկին, ոչ մեկին «Փարվանա» ռեստորան էլ չեմ տարել, գլուխս մի քիչ խախանդվի, մի կտոր հաց կուտենք, էդ լավ տղերքի հետ»:
Ոստիկանությունը տարածված տեսանյութի վերաբերյալ պարզաբանում է տարածել, որում ասված է. «Համացանցում տեսանյութ է տարածվել, որում երևում է, թե ինչպես է մի տղամարդ «Մալաթիա» մոլի հրդեհի ժամանակ դեպքի վայրի պահպանություն իրականացնող ոստիկանի գրպանը ինչ-որ բան փորձում դնել: Տեսանյութն ուսումնասիրվել է ոստիկանությունում, ոստիկանության պետի հանձնարարությամբ ներքին անվտանգության վարչությունում իրականացվում է ծառայողական քննություն: Արդյունքների մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»:
Սամվել Ալեքսանյանն ասաց, որ իրեն հարցաքննության չեն կանչել, ինքը տեղյակ չէ՝ ինչի մասին է խոսքը:
Նմանատիպ հոդվածներ
Դեղձով բեռնատարների ուշացումը կապված չէ «Սպայկայի» հանդեպ իրավական գործընթացների հետ. Տիգրան Խաչատրյան
«Վերին Լարս» անցակետում դեղձով բեռնված մեքենաների ուշացումը կապված չէ «Սպայկա» ընկերության հանդեպ իրավական գործընթացների...
ՈՒՂԻՂ. Մոսկվայում ընդդիմադիրները չարտոնված երթ են անցկացնում. կան ձերբակալվածներ
Մոսկվայում «քաղաքական բռնաճնշումների» դեմ չարտոնված երթ է անցկացվում, գրում է meduza.io-ն: Երթը մեկնարկել է «Չիստիե պրու...
Երկու օրում կենտրոն է տարվել 38 շուն. Արաբկիրում շներ են վնասազերծել
Արաբկիր վարչական շրջանում իրականացվել են թափառող կենդանիների վնասազերծման հերթական աշխատանքները։ Այս մասին հայտնում են Ա...
Պակաս տեղ չեմ թողնի. հայտարարություն՝ աշխատանքից ազատված փոխմարզպետից
Վայոց ձորի մարզպետի տեղակալ Ռազմիկ Տոնոյանը հեռացվել է աշխատանքից: Վերջինս խոստացել է այս կապակցությամբ հանդես գալ հայտա...