Չելյաբինսկում վթարից տուժած հայաստանցիները վերակենդանացման բաժանմունքում են
Օգոստոսի 28-ի երեկոյան Ռուսաստանի Չելյաբինսկի մարզում Հայաստանի բնակիչների մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել: Այս մասին հաղորդում է Rusarminfo-ն:
Հաղորդվում է, որ Մոսկվա-Չելյաբինսկ ավտոճանապարհի 1605 կմ-ին՝ Աշինսկի շրջանի տարածքում Hyundai Sonata մակնիշի մեքենայի 41-ամյա վարորդը փորձել է վազանց կատարել մայրուղու այն հատվածում, որտեղ դա արգելված է:
Մեքենան դուրս է եկել հանդիպակաց երթևեկության գոտի:
Հանդիպակաց երթևեկելի գոտի դուրս գալուց հետո ավտոմեքենան բախվել է Isuzu մակնիշի բեռնատարին, որի վարորդը Բաշկիրիայի 39-ամյա բնակիչ էր: Վթարի հետևանքով հայաստանցի վարորդը և ուղևորը վնասվածքներ են ստացել և տեղափոխվել հիվանդանոց:
ՌԴ-ում ՀՀ դեսպանության խորհրդական Էդվարդ Ջամբազյանը հայտնում է որ, վթարի հետևանքով տուժել է ՀՀ 2 քաղաքացի: Նրանք ուղևորվում էին Մոսկվա:
«Նրանք հիմա Աշինսկի հիվանդանոցում են՝ վերակենդանացման բաժանմունքում, բժիշկների գնահատմամբ՝ նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Հիմա քննարկվում է նրանցից մեկին Չելյաբինսկի հիվանդանոց տեղափոխելու նպատակահարմարությունը»,- ասաց Ջամբազյանը:
Նմանատիպ հոդվածներ
18+. Բացառիկ տեսանյութ Երևանում «թաղային հեղինակության» սպանությունից
Oգոստոսի 25–ին`ժամը 18:00-ի սահմաններում Շենգավիթի «Դոն Կիխոտ» ռեստորանի դիմաց թաղային հեղինակությունների միջև վիճաբանու...
Դատարանը քննում է Գագիկ Խաչատրյանին կալանավորելու ԱԱԾ–ի միջնորդությունը
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ քիչ առաջ մեկնարկեց ՊԵԿ նախկին նախագա...
Քիչ առաջ վրաերթի դեպք է տեղի ունեցել Դավիթ Անհաղթ և Ռուբինյանց փողոցների խաչմերուկում
Քիչ առաջ Դավիթ Անհաղթ և Ռուբինյանց փողոցների խաչմերուկում, հետնիոտնային անցման վրա վրաերթի են ենթարկել 2 քաղ...
Երևանից Բաթում մեկնող միկրոավտոբուսը վթարի է ենթարկվել․ կան տուժածներ և 2 զոհ
Այսօր՝ ժամը 2:30-3:00 սահմաններում, Երևանից Բաթում մեկնող միկրոավտոբուսը Թբիլիսիի մերձակայքում (չմտած 5 կմ) վթարի է ենթա...