ՊՆ աշխատակիցը հրաժարվել է ոստիկանին ներկայացնել վարորդական իրավունքի վկայականն ու անցնել սթափության փորձաքննություն
Այսօր՝ օգոստոսի 28-ին, Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները Գործարանային մետրոյի հարևանությամբ ծառայություն կատարելիս նկատել են, որ Kia Sorento մակնիշի 10 ND 550 համարանիշի ավտոմեքենայի վարորդը ավտոմեքենան վարում է հանդիպակաց գոտիով։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը` ճանապարհային ոստիկանները մոտեցել և փորձել են պարզել նրա ինքնությունը։ Որոշ ժամանակ վարորդը, ով ներկայանում էր, որ ինքն աշխատում է ՀՀ պաշտպանության նախարարությունում, հրաժարվել է փաստաթղթերը ներկայացնել ոստիկաններին ու անցնել սթափության փորձաքննություն։
Այնուամենայնիվ, ճանապարհային ոստիկաններին հաջողվել է նրան համոզել, որպեսզի ներկայացնի փաստաթղթերն ու սթափության փորձաքննության ենթարկվի, ինչի արդյունքում պարզվեց, որ նա ավտոմեքենան վարել է ոչ սթափ վիճակում։ Երևանի ՃՈ ծառայողները նրա ավտոմեքենան տեղափոխեցին Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նա Արցախի Հանրապետության Քաշաթաղի բնակիչ՝ 33-ամյա Կ. Բաբալյանն է։
Նմանատիպ հոդվածներ
18+. Բացառիկ տեսանյութ Երևանում «թաղային հեղինակության» սպանությունից
Oգոստոսի 25–ին`ժամը 18:00-ի սահմաններում Շենգավիթի «Դոն Կիխոտ» ռեստորանի դիմաց թաղային հեղինակությունների միջև վիճաբանու...
Քիչ առաջ վրաերթի դեպք է տեղի ունեցել Դավիթ Անհաղթ և Ռուբինյանց փողոցների խաչմերուկում
Քիչ առաջ Դավիթ Անհաղթ և Ռուբինյանց փողոցների խաչմերուկում, հետնիոտնային անցման վրա վրաերթի են ենթարկել 2 քաղ...
9.5 մլն դրամի հափշտակություն. փոխգնդապետ է կալանավորվել
ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով փոխգնդապետին մե...
Կրակոցներից սպանվածը հեղինակություն Համբիկ Առաքելյանն է
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, այսօր Շենգավիթ վարչական շրջանի Եղիշե Թադևոսյան փողոցում կրակոցներ են հնչել, կան վիրավո...