Ողբերգական դեպք Գեղարքունիքի մարզի «Գեոպրոմայնինգ Գոլդ» Սոթքի ոսկու հանքավայրում. կա զոհ
Այսօր՝ օգոստոսի 28-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 08։00-ի սահմաններում ոստիկանության Վարդենիսի բաժին ահազանգ է ստացվել, որ Սոթքի ոսկու հանքավայրի տարածքում դժբախտ պատահար է տեղի ունեցել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը` ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը, ժամը 07։50-ի սահմաններում Վադենիս քաղաքի բնակիչ՝ Սերյոժա Թադևոսյանը իր արած ՊԱԶ 672 մակնիշի 04 ՏՕ 172 համարանիշի ավտոմեքենայով «Գեոպրոմայնինգ գոլդ» ընկերության Սոթքի ոսկու հանքավայրի վարչական տարածքում դեռևս անհայտ պայմաններում կորցրել է ավտոմեքենայի կառավարումը, ինչի հետևանքով ավտոմեքենայի ուղևոր՝ Վարդենիս քաղաքի բնակիչ, 32-ամյա Գուրգեն Դարբինյանը ընկել է ավտոբուսից և հայտնվել խճաքարերի և ավտոբուսի տակ, ով տեղում մահացել է։
Փրկարարները, ոստիկանները, հանքի աշխատակիցները դարձի են բերել ավտոբուսը և դին դուրս բերել և քննիչի հանձնարարականով այն տեղափոխվել է Վարդենիսի դիահերձարան։ Փաստի առթիվ ավագ քննիչ Ա. Անտոնյանի կողմից նյութեր են նախապատրաստվում, նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական և ավտոտեխնիկական։
Նմանատիպ հոդվածներ
18+. Բացառիկ տեսանյութ Երևանում «թաղային հեղինակության» սպանությունից
Oգոստոսի 25–ին`ժամը 18:00-ի սահմաններում Շենգավիթի «Դոն Կիխոտ» ռեստորանի դիմաց թաղային հեղինակությունների միջև վիճաբանու...
Քիչ առաջ վրաերթի դեպք է տեղի ունեցել Դավիթ Անհաղթ և Ռուբինյանց փողոցների խաչմերուկում
Քիչ առաջ Դավիթ Անհաղթ և Ռուբինյանց փողոցների խաչմերուկում, հետնիոտնային անցման վրա վրաերթի են ենթարկել 2 քաղ...
9.5 մլն դրամի հափշտակություն. փոխգնդապետ է կալանավորվել
ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով փոխգնդապետին մե...
Կրակոցներից սպանվածը հեղինակություն Համբիկ Առաքելյանն է
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, այսօր Շենգավիթ վարչական շրջանի Եղիշե Թադևոսյան փողոցում կրակոցներ են հնչել, կան վիրավո...