Անչափահաս տղաները՝ մեկը գարեջրի բաժակով, մյուսը՝ ձեռքերով, հարվածել են արագ սննդի կետերից մեկի տնօրենին
Oգոստոսի 27-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:10-ի սահմաններում ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Վաղարշյան փողոցի 18 հասցեում գործող «Պիցցա Է Վինո» արագ սննդի կետում վիճաբանություն է տեղի ունենում և որ սննդի կետի տնօրենի գլխին շիշ են կոտրել:
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ոստիկանները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 16:30-ի սահմաններում, նշված սննդի կետում վիճաբանության ժամանակ Երևանի բնակիչ, 16-ամյա Մհեր Ս.-ն գարեջրի բաժակով հարվածել է Երևանի բնակիչ, 51-ամյա Վահե Գուզելյանի գլխին, որից հետո Մհեր Ս.- ի ընկեր, Երևանի բնակիչ, 17-ամյա Գևորգ Շ.-ն ձեռքով հարվածներ է հասցրել սննդի կետի տնօրենի մարմնի տարբեր մասերին:
Հետաքննիչին Վ. Գուզելյանը հայտնել է, որ ինքը գլխի մասում ստացել է վնասվածք, իսկ մարմնի տարբեր մասերին` ֆիզիկական ցավ: Արաբկիրի ոստիկանները հայտնաբերել են Մհեր Ս.-ին և Գևորգ Շ.-ին և ներկայացրել ոստիկանության Արաբկիրի բաժին, որտեղ կատարվածի մասին բացատրություն տալուց հետո ազատ են արձակվել: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Աղբյուրի տեղեկություններով՝ կռվի պատճառը եղել է այն, որ Վ. Գուզելյանը, ով սիրիահայ է, չիմանալով, անպարկեշտ բառ է ասել, ապա արդարացել, որից հետո գլխին գարեջրի բաժակով հարված, իսկ մարմնի մասերին ձեռքով հարվածներ է ստացել, իսկ հետո հայտնել է, որ այդ բառը Սիրիայում միշտ էլ օգտագործել են, և դա հայհոյանք չի համարվում:
Նմանատիպ հոդվածներ
18+. Բացառիկ տեսանյութ Երևանում «թաղային հեղինակության» սպանությունից
Oգոստոսի 25–ին`ժամը 18:00-ի սահմաններում Շենգավիթի «Դոն Կիխոտ» ռեստորանի դիմաց թաղային հեղինակությունների միջև վիճաբանու...
Քիչ առաջ վրաերթի դեպք է տեղի ունեցել Դավիթ Անհաղթ և Ռուբինյանց փողոցների խաչմերուկում
Քիչ առաջ Դավիթ Անհաղթ և Ռուբինյանց փողոցների խաչմերուկում, հետնիոտնային անցման վրա վրաերթի են ենթարկել 2 քաղ...
Դատարանը քննում է Գագիկ Խաչատրյանին կալանավորելու ԱԱԾ–ի միջնորդությունը
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ քիչ առաջ մեկնարկեց ՊԵԿ նախկին նախագա...
Կրակոցներից սպանվածը հեղինակություն Համբիկ Առաքելյանն է
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, այսօր Շենգավիթ վարչական շրջանի Եղիշե Թադևոսյան փողոցում կրակոցներ են հնչել, կան վիրավո...