Ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները բացահայտել են ապօրինի ծառահատման դեպքեր
Ոստիկանության կայքից տեղեկացնում են, որ օգոստոսի 21-ի գիշերը ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները Դսեղ-Դեբեդ ճանապարհին, ապօրինի փայտանյութ տեղափոխելու կասկածանքով, ստուգել են Վանաձորի 44-ամյա բնակչի փայտանյութով բեռնված «Ֆորդ Տրանզիտը»:
Վարորդը համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել, հայտարարել է, որ փայտանյութն իրենն է, ձեռք է բերել Դսեղ գյուղի հարակից անտառից, բենզասղոցով ապօրինի հատելով մեկ կաղնի և քամուց տապալված երկու բոխի: Փայտանյութով բեռնված ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Թումանյանի բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Շարունակելով բնապահպանական բնույթի հանցագործությունները կանխելու և բացահայտելու միջոցառումները` ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողներն ապօրինի ծառահատման երկու դեպք էլ հաջորդ օրը գրանցեցին: Օգոստոսի 22-ին, ժամը 2-ի սահմաններում, ոստիկանները Թումանյան-Արևածագ ճանապարհին ստուգեցին Գարգառ գյուղի 45-ամյա մի բնակչի վարած «ԳԱԶ-3507» մակնիշի մեքենան` բեռնված շուրջ 6 մ/խ փայտանյութով:
Բեռնատարի վարորդը փայտանյութի վերաբերյալ որևէ փաստաթուղթ չուներ: Ոստիկանները պարզեցին, որ փայտանյութը պատկանում է Գուգարք գյուղի 47-ամյա մի տղամարդու: Նա էր օգոստոսի 21-ին Ահնիձոր գյուղի հարակից տարածքից` բենզասղոցով 2 ծառ հատել: Փայտանյութով բեռնված մեքենան տեղափոխվեց բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Ժամերի անց քրեական հետախույզները Դսեղ գյուղի սկզբնամասում ստուգեցին նույն գյուղի 34-ամյա մի բնակչի վարած «Ֆորդը», որը բեռնված էր շուրջ 3 մ/խ փայտանյութով: Նախորդների նման` վարորդը փայտանյութի վերաբերյալ որևէ փաստաթուղթ չներկայացրեց: Ըստ նրա` փայտանյութն իրենն էր, 15 օր առաջ Դսեղ գյուղի հարակից տարածքից՝ բենզասղոցով 2 ծառ էր հատել: Փայտանյութով բեռնված «Ֆորդը», տեղափոխվեց ոստիկանության Թումանյանի բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Հանգամանքները պարզվում են:
Նշանակվել են մասնագիտական ստուգումներ:
Բոլոր դեպքերով նախապատրաստվում են նյութեր:
Նմանատիպ հոդվածներ
Ապրեն հրշեջ-փրկարարները, իրենք տղա են, որոշներից ավելի լավ տղա են. Ֆելիքս Ցոլակյանը գործակարգապահական խորհրդակցությանը բարկացած էր
Օգոստոսի 26-ին ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը գործակարգապահական խորհրդակցություն անցկացրեց նախարարության ղեկավար կազմի մասն...
Գյումրիում Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը պարել են
Գյումրին այսօր արտասովոր մարդաշատ է: Գյումրեցիների հետ օրը նշելու են եկել բազամաթիվ հայ և օտարերկրացի հյուրեր: Վարչապետ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վարչապետն ու մյուսները շրջանցեցին ռետրո մեքենաների ցուցադրությունը. նկատեց միայն Ալեն Սիմոնյանը
Այսօր Գյումրի քաղաքի օրվան նվիրված միջոցառումների մեջ նաև ռետրո մեքենաների ցուցադրություն կար, որը վարչապետն ու մյուս պա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գյումրիում վարչապետին մոտենալ ցանկացող տարեց կնոջը ոստիկանը հեռացրեց
Գյումրիում ոստիկանության աշխատակիցը հեռացրեց վարչապետին մոտենալ ցանկացող տարեց կնոջը:«5 տարի տղես Ղարաբաղ կռվավ, ինվալիդ...