Ես այդ ոճաբանությանը դեմ եմ, ուզում է Փաշինյանի աղջիկը լինի, ուզում է՝ իմ․ ԲՀԿ պատգամավոր
Եթե պատանեկության տարիքից նոր դուրս եկած մարդիկ ուզում են զբաղվել քաղաքականությամբ, բոլոր դեպքերում պետք է հարգեն քաղաքական հիերարխիան։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը կարծիք հայտնեց ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դստեր՝ Մարիամ Փաշինյանի գրառմանը։
«Ես չեմ կարող ասել, թե քաղաքական գործիչների իրավահաջորդները քաղաքականությամբ զբաղվելու իրավունք չունեն, դա կլինի անառաողջ դատողություն։ Սակայն եթե պատանեկության տարիքից նոր դուրս եկած մարդիկ ուզում են զբաղվել քաղաքականությամբ, բոլոր դեպքերում պետք է հարգեն քաղաքական հիերարխիան։ Ես ընդամենը ոճաբանությանն եմ դեմ եղել, որ երիտասարդ աղջիկը, որը պետականաշինության գործում առայժմ ոչ մի ներդրում չունի, եւ ելնում է, իր հայրիկի ու պապիկի տարիքի մարդկանց, քաղաքական փորձառություն ունեցող անձանց ասում է խորը շնչեք, հանգիստ նստեք տեղներդ, ես չեմ ընդունելու դա, եթե նույնիսկ իմ երեխան ասի, անձնական ոչինչ չկա»,– նշեց նա։
Մանրամասները՝ 24news-ի տեսանյութում։
Նմանատիպ հոդվածներ
Ե՞րբ է Գյումրին ձերբազատվելու տնակներից ու ոչ բարեկարգ փողոցներից
Այսօր՝ օգոստոսի 25-ին, լրագրողները հետաքրքրվել են Տավուշի մարզպետ Տիգրան Պետրոսյանից, թե երբ է ի վերջո Գյումրին ձերբազատ...
Կառավարությունը ոչ ֆորմալ պայմաններում քննարկել է ՀՀ ռազմավարական տեսլականը. Փաշինյան
Կառավարությունն այսօր ոչ ֆորմալ պայմաններում քննարկել է Հայաստանի Հանրապետության ռազմավարական տեսլականը: Այս մասին, այսօ...
ՈՒՂԻՂ․ Նիկոլ Փաշինյանն այս պահին Ջերմուկում ելույթով է հանդես գալիս
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս պահին Ջերմուկի հրապարակում է ելույթ է ունենում բնակիչների համար։ Վարչապետին դիմավորել են...
ՈՒՂԻՂ․ Փաշինյանի ուղղաթիռը հասավ Ջերմուկ․ հանդիպում է ջերմուկցիների հետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղղաթիռը հասավ Ջերմուկ: Վարչապետի ժամանման լուրը ստացած ջերմուկցիները հրատապ կարգով հավաքվե...