Մի լուսանկարի պատմություն. G7-ի գագաթնաժողովը բավական սիրառատ է անցել
Ֆրանսիայի Բիարից քաղաքում «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովի երկրորդ օրվա ավարտին աշխարհի գերտերությունների ղեկավարները և նրանց տիկնայք մասնակցել են «ընտանեկան» ֆոտոսեսիայի: Լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում են հայտնվել ղեկավարների և նրանց կանանց ընկերական համբույրները:
Լուսանկարման ընթացքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համբուրել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին:
Ղեկավարների լուսանկարումից հետո նրանց են մոտեցել կանայք: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի միջև կանգնել է Ֆրանսիայի առաջին տիկին Բրիժիտ Մակրոնը: Կարճ ժամանակ անց Թրամփը Բրիժիտ Մակրոնին է մոտեցնում իր այտը, իսկ Ֆրանսիայի առաջին տիկինը համբուրում է այն:
Այս ընթացքում էլ Թրամփի կողքին կանգնած Մելանյա Թրամփին համբուրել է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն:
Նմանատիպ հոդվածներ
Ե՞րբ է Գյումրին ձերբազատվելու տնակներից ու ոչ բարեկարգ փողոցներից
Այսօր՝ օգոստոսի 25-ին, լրագրողները հետաքրքրվել են Տավուշի մարզպետ Տիգրան Պետրոսյանից, թե երբ է ի վերջո Գյումրին ձերբազատ...
Կառավարությունը ոչ ֆորմալ պայմաններում քննարկել է ՀՀ ռազմավարական տեսլականը. Փաշինյան
Կառավարությունն այսօր ոչ ֆորմալ պայմաններում քննարկել է Հայաստանի Հանրապետության ռազմավարական տեսլականը: Այս մասին, այսօ...
ՈՒՂԻՂ․ Նիկոլ Փաշինյանն այս պահին Ջերմուկում ելույթով է հանդես գալիս
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս պահին Ջերմուկի հրապարակում է ելույթ է ունենում բնակիչների համար։ Վարչապետին դիմավորել են...
ՈՒՂԻՂ․ Փաշինյանի ուղղաթիռը հասավ Ջերմուկ․ հանդիպում է ջերմուկցիների հետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղղաթիռը հասավ Ջերմուկ: Վարչապետի ժամանման լուրը ստացած ջերմուկցիները հրատապ կարգով հավաքվե...