ԱՄՆ վարչակազմի անդամները քննադատել են Մակրոնին Թրամփի վրա «ճնշումներ գործադրելու» փորձի համար. Wall Street Journal
ԱՄՆ վարչակազմի անդամները քննադատել են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին «Մեծ յոթնյակի» (G7) գագաթնաժողովին ընդառաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վրա ճնշումներ գործադրելու փորձի համար, գրում է The Wall Street Journal-ը:
Պարբերականի տվյալներով՝ ԱՄՆ իշխանությունների ներկայացուցիչներն անձնական զրույցներում քննադատել են Մակրոնին այն բանի համար, որ վերջինս փորձում է Թրամփին ներքաշել «արդիական խնդիրների» քննարկման մեջ, ինչպիսին կլիմայական փոփոխություններն ու Աֆրիկայի զարգացումն են:
Նշվում է, որ ամերիկյան վարչակազմի անդամները դժգոհ են Մակրոնի՝ գագաթնաժողովի ժամանակ դեմ առ դեմ ձևաչափով աշխատանքային նախաճաշի անցկացումից, որը նախօրոք ծրագրված չի եղել:
Ինչպես հայտնում է պարբերականի աղբյուրը, այդ հանդիպման ժամանակ Մակրոնը պնդել է բնապահպանական հարցեր քննարկել և ապահովել է Թրամփի աջակցությունն այնպիսի թեմաների շուրջ, որոնք առաջին հերթին համընկնում են Ֆրանսիայի ղեկավարի քաղաքական շահերին:
Հիշեցնենք, որ G7-ի գագաթնաժողովը մեկնարկել է օգոստոսի 24-ի երեկոյան Ֆրանսիայի Բիարից քաղաքում:
Ավելի վաղ Թրամփը դժգոհություն էր հայտնել գագաթնաժողովին ներկայանալու անհրաժեշտության առնչությամբ: Նա էկոլոգիական հարցերին հատկացվող մեծ ուշադրության պատճառով գագաթնաժողովը ժամանակի ապարդյուն կորուստ էր անվանել:
Նմանատիպ հոդվածներ
«Սթափվելու ժամանակն է: Արթնացիր, հայ մարդ»: ՀՀԿ-ի նոր նախագիծը
Աժ նախկին փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը իր ֆեյսբուքյան էջում գրել է․«Արթնացիր, հայ մարդԱյսօր ՀՀԿ կենտրոնական գրասենյակու...
Քաղավիացիան բանակցել է հունգարական Wizz Air-ի հետ ու հետո հիշել «թշնամության» մասին
Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի ղեկավար Տաթևիկ Ռևազյանը վերջին ամիսներին մի քանի անգամ հայտարարել էր, թե ակտիվ բանակցու...
ՈՒՂԻՂ. Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավարի ասուլիսը
Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանը մամուլի ասուլիս է տալիս: ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հանձնար...
Գնի՛ր հայկականը, կրիր հայկականը․ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը՝ հայկական արտադրության վերնաշապիկներով
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ լուսանկար է հրապարակել և կից գրել․«Կրում ենք...