4 մլն 411 հազար դրամ է ծախսվել համայնքի բյուջեից արտասահմանյան պաշտոնական այցերի համար
Վանաձորի համայնքապետ Մամիկոն Ասլանյանը, Վանաձորի մեր աղբյուրների պնդմամբ, գործուղումների ու արտասահման այցելելու մեծ սեր ունի։ Ասում են՝ տարի չկա, որ համայնքապետը մի 2 քույր քաղաք չայցելի, Եվրոպայում ման չգա։ Վանաձորի համայնքապետարան պաշտոնական գրավոր հարցում ուղարկեցինք՝ հարցնելով, թե պաշտոնավարումից ի վեր Վանաձոր համայնքի ղեկավարը քանի՞ այց է կատարել Վանաձոր քաղաքի քույր քաղաքներ։ Քանի՞ նման այց է կատարել 2019 թվականին։ Քանի՞ պաշտոնական այց է կատարել քաղաքապետը դեպի այլ երկրներ, ի՞նչ նպատակներով և ի՞նչ միջոցներով։ Համայնքային բյուջեից որքա՞ն գումար է նախատեսված քաղաքապետի նմանատիպ այցերի համար։ Համայնքային բյուջեից պաշտոնավարումից ի վեր որքա՞ն գումար է ծախսվել քաղաքապետի շրջագայությունների և այցերի համար։ Համայնքային բյուջեից պաշտոնավարումից ի վեր որքա՞ն գումար է ծախսվել քաղաքապետի շրջագայությունների և այցերի համար 2019 թվականին։
Համայնքապետարանից՝ քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի ստորագրությամբ ստացել ենք հետևյալ պատասխանը․
«Պաշտոնավարումից ի վեր Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը Վանաձոր քաղաքին քույր քաղաք հանդիսացող մեկ քաղաք է այցելել։ 2019 թվականին կատարվել է նման մեկ այց։ Համայնքի ղեկավարը պաշտոնավարումից ի վեր կատարել է հետևյալ այցերը՝ 2017 թ-ի հոկտեմբերի 16-22-ը Ֆրանսիայի Ստարսբուրգ քաղաք, Եվրոպայի խորհրդի տեղական և տարածաշրջանային իշխանությունների 33-րդ պլենար նիստին մասնակցելու պաշտոնական հրավեր։ Ուկրաինայի կիև քաղաքում 2018 թվականի սեպտեմբերի 22-ից 25-ը ԵՄ արևելյան գործընկերության տեղական և տարածաշրջանային իշխանությունների համաժողովի 8-րդ լիագումար նիստի պաշտոնական հրավեր։ 2018 թվականի նոյեմբերի 4-9-ը Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաք, Եվրոպայի խորհրդի տեղական և տարածաշրջանային իշխանությունների 35-րդ պլենար նիստին մասնակցելու պաշտոնական հրավեր։ 2019 թվականի ապրիլի 1-ից 7-ը Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաք, Եվրոպայի խորհրդի տեղական և տարածաշրջանային իշխանությունների 36-րդ պլենար նիստին մասնակցելու պաշտոնական հրավեր։ 2019 թվականի հունիսի 28-ից հուլիսի 1-ը Բելառուսի Վիտեբս քույր քաղաքի տոնակատարության միջոցառումների մասնակցելու հրավեր»։
2019 թվականին Վանաձոր համայնքի բյուջեով նախատեսված է արտասահմանյան գործուղումների գծով ծախսեր 2 մլն 500 հազար դրամի չափով։ Համայնքի բյուջեից համայնքի ղեկավարի արտասահմանյան պաշտոնական այցերի համար պաշտոնավարումից ի վեր ծախսվել է 4 մլն 411 հազար դրամ։ Համայնքի բյուջեից համայնքի ղեկավարի արտասահմանյան պաշտոնական այցերի համար 2019 թվականին ծախսվել է 1 մլն 447 հազար դրամ։
Նմանատիպ հոդվածներ
«Սթափվելու ժամանակն է: Արթնացիր, հայ մարդ»: ՀՀԿ-ի նոր նախագիծը
Աժ նախկին փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը իր ֆեյսբուքյան էջում գրել է․«Արթնացիր, հայ մարդԱյսօր ՀՀԿ կենտրոնական գրասենյակու...
Քաղավիացիան բանակցել է հունգարական Wizz Air-ի հետ ու հետո հիշել «թշնամության» մասին
Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի ղեկավար Տաթևիկ Ռևազյանը վերջին ամիսներին մի քանի անգամ հայտարարել էր, թե ակտիվ բանակցու...
ՔՊ բարձրաստիճան պաշտոնյաները Փաշինյանի գլխավորությամբ հավաքվում են Ծաղկաձորում
ArmDaily.am-ի տեղեկություններով այսօր առավոտյան ՔՊ-ի բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաներ գնացել են Ծաղկաձոր, որտեղ,...
Գնի՛ր հայկականը, կրիր հայկականը․ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը՝ հայկական արտադրության վերնաշապիկներով
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ լուսանկար է հրապարակել և կից գրել․«Կրում ենք...