Եթե ես իմ կարծիքը ծախելու լինեի, հաստատ վաղուց ու ավելի հարուստ ուժերի էի ծախել. Իոաննիսյան
Եթե որեւէ մեկը կարծում է, որ Ամուլսարով իմ դիրքորոշումը պայմանավորված է Արցախի ընտրությունների համար կառավարության հատկացրած գումարով, ապա այդ մեկն ինձ ընդհանրապես չի ճանաչում։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության համակարգող Դանիել Իոաննիսյանը:
«Այդ գումարից աշխատավարձ ստացող ու դիտորդություն անողների 90 տոկոսը ակտիվորեն դեմ են արտահայտվում Ամուլսարի շահագործմանը։
Եթե ես իմ կարծիքը ծախելու լինեի, հաստատ վաղուց ու ավելի հարուստ ուժերի էի ծախել։
Իսկ էս թեման շահարկող ՀՀԿ-ի ֆեյքերին՝ ողջույն»,-գրել է նա:
Նշենք, որ կառավարությունն իր այսօրվա նիստում որոշում է կայացրել կառավարության պահուստային ֆոնդից 33, 68 մլն դրամի դրամաշնորհ հատկացնել «Իրազեկ քաղաքացիների միավորման Ստեփանակերտի գրասենյակ» ՀԿ-ին (16,2 մլն դրամ) եւ «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնին» (17,4 մլն դրամ):
Այս գումարները տրամադրվում է Արցախում սեպտեմբերին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով:
Նմանատիպ հոդվածներ
«Իմ քայլը»-ի պատգամավորների հակասությունները տեղափոխվել են Facebook. բանավիճում են Բաբկեն Թունյանն ու Լենա Նազարյանը
«Իմ քայլը» խմբակցության ներսում Ամուլսարի թեմայի շուրջ առաջացած հակասությունները տեղափոխվել են համացանց: ԱԺ տնտեսական հա...
Ամուլսարի հարցով երկու քարի արանքում հայտնված իշխանությունները պետք է հրաժարական տան. Հայրիկյան
Ամուլսարի հանքավայրի շահագործման հարցով երկու քարի արանքում հայտնված իշխանությունները պետք է հրաժարական տան։ Այս մասին ա...
Պատգամավոր Հայկ Սարգսյանից 2 լավ լուր
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել՝ զուգահեռաբար «երկու լա...
Մինչև տարեվերջ արտաքին պարտքը կաճի. Ատոմ Ջանջուղազյան
Պետական պարտքի դինամիկան մեզ թույլ է տալիս եզրակացնել, որ ռիսկերը կառավարելի են։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցո...