Մինչև տարեվերջ արտաքին պարտքը կաճի. Ատոմ Ջանջուղազյան
Պետական պարտքի դինամիկան մեզ թույլ է տալիս եզրակացնել, որ ռիսկերը կառավարելի են։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը։
Ջանջուղազյանի խոսքով՝ մենք չունենք չկանխատեսված կամ անկանխատեսելի բացասական փոփոխություն։ «Մենք ամեն ամսվա ավարտին հնգօրյա ժամկետում հրապարակում ենք ազդագիրը՝ բոլոր մանրամասներով։ Դինամիկան տարվա ընթացքում ունենում է թե՛ աճ, թե՛ նվազում՝ և՛ արտաքին, և՛ ներքին պարտքի մասով և կարող է մի ամիս լինել աճի, մի ամիս նվազման միտում, բայց որպես կանոն պետական պարտքի վերաբերյալ դատողություն արվում է տարեկան հաշվետվության արդյունքներով, քանի որ դա է թույլ տալիս գնահատել և դատողություն անել, թե պարտքի բեռը ինչպիսի զարգացում է ունեցել։ Այս դինամիկան թույլ է տալիս պետական չկառավարող պարտքի մասին չխոսել։ Այն, որ պարտքը անվանական արտահայտությամբ կաճի, ենթադրվում է, որ տեղի կունենա մինչև տարեվերջ, բայց դա չի նշանակում, որ պարտք ներքին հարաբերակցության աճ ենք մենք նկատում»։
Նմանատիպ հոդվածներ
«Իմ քայլը»-ի պատգամավորների հակասությունները տեղափոխվել են Facebook. բանավիճում են Բաբկեն Թունյանն ու Լենա Նազարյանը
«Իմ քայլը» խմբակցության ներսում Ամուլսարի թեմայի շուրջ առաջացած հակասությունները տեղափոխվել են համացանց: ԱԺ տնտեսական հա...
Ամուլսարի հարցով երկու քարի արանքում հայտնված իշխանությունները պետք է հրաժարական տան. Հայրիկյան
Ամուլսարի հանքավայրի շահագործման հարցով երկու քարի արանքում հայտնված իշխանությունները պետք է հրաժարական տան։ Այս մասին ա...
Պատգամավոր Հայկ Սարգսյանից 2 լավ լուր
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել՝ զուգահեռաբար «երկու լա...
Հարավային Օսիան ժամանակավորապես փակում Է Վրաստանի հետ սահմանը
Հարավային Օսիան Վրաստանի հետ սահմանը ժամանակավորապես կփակի Ռուսաստանի կողմից երկրի անկախության ճանաչման տարեդարձի տոնակա...