Ադրբեջանն Արցախի մասին փաստաթղթի առնչությամբ նամակ է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին
Ադրբեջանը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին նամակ է հղել Ղարաբաղի մասին փաստաթղթի առնչությամբ, որն առաջիկա օրերին կհրապարակվի որպես ՄԱԿ-ի Գլխավոր ասսամբլեայի և Անվտանգության խորհրդի պաշտոնական փաստաթուղթ:
Ինչպես գրում է trend.az-ը, այս մասին հայտնել է Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Լեյլա Աբդուլլաևան:
Ադրբեջանական կողմի պնդմամբ՝ «Հայաստանը, չարաշահելով ՄԱԿ-ին անդամակցության իրավունքը, կազմակերպությունում իր ներկայացուցչի՝ գլխավոր քարտուղարին ուղղված նամակին կից անջատողական վարչակարգի ապօրինի զեկույց է տարածել, որը գրվել է Լեռնային Ղարաբաղում»:
Աբդուլլաևան հայտարարել է, թե իբր Հայաստանը ՄԱԿ-ի և ԵԱՀԿ-ի շրջանակներում կիրառում է ապօրինի անջատողական ռեժիմի փաստաթղթեր տարածելու պրակտիկան:
Նմանատիպ հոդվածներ
«Իմ քայլը»-ի պատգամավորների հակասությունները տեղափոխվել են Facebook. բանավիճում են Բաբկեն Թունյանն ու Լենա Նազարյանը
«Իմ քայլը» խմբակցության ներսում Ամուլսարի թեմայի շուրջ առաջացած հակասությունները տեղափոխվել են համացանց: ԱԺ տնտեսական հա...
Ամուլսարի հարցով երկու քարի արանքում հայտնված իշխանությունները պետք է հրաժարական տան. Հայրիկյան
Ամուլսարի հանքավայրի շահագործման հարցով երկու քարի արանքում հայտնված իշխանությունները պետք է հրաժարական տան։ Այս մասին ա...
Պատգամավոր Հայկ Սարգսյանից 2 լավ լուր
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել՝ զուգահեռաբար «երկու լա...
Մինչև տարեվերջ արտաքին պարտքը կաճի. Ատոմ Ջանջուղազյան
Պետական պարտքի դինամիկան մեզ թույլ է տալիս եզրակացնել, որ ռիսկերը կառավարելի են։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցո...