Զորավան գյուղի գերեզմանատնից դեպի Արայի լեռ տանող հատվածում հայտնաբերվել է հրդեհի նոր օջախ. ԱԻՆ
Օգոստոսի 20-ին, ժամը 09:16-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Արայի լեռան ստորոտում՝ ավազի հանքի մոտ, այրվում է խոտածածկույթ:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության երկու օպերատիվ խումբ և հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Ժամը 18:30-ի դրությամբ վերոնշյալ տարածքում այրվում է մոտ 150 հա խոտածածկույթ:
Ժամը 23:20-ի դրությամբ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության վեց օպերատիվ խումբ և յոթ մարտական հաշվարկ, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական երկու ջոկատ (ընդհանուր՝ 82 հրշեջ-փրկարար), Կոտայքի մարզի Սարալանջ գյուղից 15, Արա գյուղից 30, Զորավան գյուղից 20 և Եղվարդ քաղաքից 15 բնակիչ, Արագածոտնի մարզի մոտակա գյուղերից 20 բնակիչ և անտառտնտեսության 18 աշխատակից:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:15-ին: Կոտայքի մարզի տարածքում այրվում է մոտ 1300 հա խոտածածկույթ, իսկ Արագածոտնի մարզի տարածքում՝ 500 հա:
Ժամը 09:50-ին Զորավան գյուղի գերեզմանատնից դեպի Արայի լեռ տանող հատվածում հայտնաբերվել է հրդեհի նոր օջախ:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
Նմանատիպ հոդվածներ
Մասիվցի Անդիկին սպանել է Գրոզնիի 32-ամյա մի բնակիչ․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ ծանր հանցագործությունների քննության բաժնում կատարված անհրաժեշտ քննչական գործողությունների...
Ծեծկռտուք՝ ատոմակայանի աշխատակիցների մասնակցությամբ
Ոստիկանության Բաղրամյանի բաժնի հետաքննչական բաժանմունքում ՀՀ քր օր-ի 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարու...
Կոտրել են Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների հիշատակին նվիրված հուշարձանի ցայտաղբյուրները
Ոստիկանության Դիլիջանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում օգոստոսի 20-ին, ոստիկանության Դիլիջան...
Փորձել են առևանգել Հացաշեն համայնքի ղեկավարի որդուն
Օգոստոսի 20-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Shamshyan.com-ի տեղեկություններով՝ Ոստիկանության Թա...