Պատահարներ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արայի լեռան ստորոտում խոշոր հրդեհը մեկուսացվել է, բայց չի մարվել

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արայի լեռան ստորոտում խոշոր հրդեհը մեկուսացվել է, բայց չի մարվել
  Կոտայքի մարզի Արայի լեռան ստորոտում՝ ավազի հանքի մոտ դեռեւս օգոստոսի 20-ի առավոտյան բռնկված հրդեհը դեռ չի մարվել:Նախ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության երկու…

 



 

Կոտայքի մարզի Արայի լեռան ստորոտում՝ ավազի հանքի մոտ դեռեւս օգոստոսի 20-ի առավոտյան բռնկված հրդեհը դեռ չի մարվել:

Նախ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության երկու օպերատիվ խումբ եւ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Ժամը 18:30-ի դրությամբ վերոնշյալ տարածքում այրվում է մոտ 150 հա խոտածածկույթ:

Ժամը 23:20-ի դրությամբ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության չորս օպերատիվ խումբ, հրշեջ-փրկարարական ջոկատից յոթ մարտական հաշվարկ, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական երկու ջոկատ (ընդհանուր՝ 82 հրշեջ-փրկարար), անտառտնտեսության 18 աշխատակից եւ մոտ 75 տեղի բնակիչ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:15-ին: Կոտայքի մարզի տարածքում այրվում է մոտ 1300 հա խոտածածկույթ, իսկ Արագածոտնի մարզի տարածքում՝ 500 հա: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Նշենք, որ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գեւորգյանը գիշերը Facebook-ի իր էջում հայտնել է, որ հրդեհը գրեթե մարված է, շուտով ամբողջությամբ կմարվի։ «Այս ընթացքում հրդեհի երկու օջախ էլ բռնկվեց Սաղմոսավանում, որոնք նույնպես հանգցվել են»,-նշել է նա:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250