Տաթևիկ Ռևազյանի և Վահրամ Սայադյանի միջև անձնական բնույթի խնդիրներ չեն եղել. Քաղավիացիայի կոմիտե
Քաղավիացիայի կոմիտեի թռիչքային պիտանիության վարչության պետ Վահրամ Սայադյանը հրաժարականի դիմում է ներկայացրել սեփական ցանկության համաձայն։ Այս մասին Sputnik Արմենիա-յի թղթակցին հայտնեցին Կոմիտեից։
Ավելի վաղ «Հրապարակ» թերթը գրել էր, որ Սայադյանը նման քայլի է դիմել Քաղավիացիայի կոմիտեի ղեկավար Տաթևիկ Ռևազյանի ոչ պրոֆեսիոնալ աշխատելաոճի պատճառով։
Թերթի տվյալներով, Սայադյանը ցանկացել է հեռանալ դեռ այն օրվանից, երբ կոմիտեի ղեկավար նշանակվեց Տաթեւիկ Ռեւազյանը, սակայն նրան ամեն գնով փորձել են համոզել, որ հրաժարական չտա:
«Տաթևիկ Ռևազյանի և Վահրամ Սայադյանի միջև անձնական բնույթի խնդիրներ չեն եղել։ Նա սեփական ցանկությամբ է ազատվելու դիմում գրել», – հայտնել են Կոմիտեից։ Ի դեպ, Սայադյանն իր ոլորտում բարձրակարգ մասնագետ է համարվում։
Նմանատիպ հոդվածներ
Մահացել է Կապի եւ տրանսպորտի նախկին նախարար Էդուարդ Մադաթյանի որդին
Մահացել է Կապի եւ տրանսպորտի նախկին նախարար Էդուարդ Մադաթյանի որդին՝ Արման Մադաթյանը, 34 տարեկան հասակում: Նա...
«Փաշինյանն ուրախանում է Աշոտիկով, ես էլ ուզում էի ուրախանայի իմ Արթուրով». զոհված զինծառայողի մայր
Կառավարության դիմաց բողոքի ակցիա են անցկացնում բանակում՝ խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողները։ Մայրերը նշու...
ԱԱԾ-ն արձագանքել է ֆեյսբուքյան օգտատիրոջ գրառմանը
Ազգային անվտանգության ծառայության ֆեյսբուքյան էջը արձագանքել է ֆեյսբուքյան օգտատերերից մեկի գրառմանը:«Սույն թվականի օգոս...
Մեծերի մեջ կուտակված թույնն անցնում է ժառանգներին. Գևորգ Պետրոսյանը՝ Մարիամ Փաշինյանի գրառման մասին
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ՀՀ վարչապետի դուստր Մ...