ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի գլխավորած աշխատանքային խումբը հերթական այցով եղել է Գյումրիում
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանն աշխատանքային հերթական այցն է կատարել Գյումրիում ԱՏԳ սպասարկման կենտրոնի համար նախատեսված տարածք` հետևելու իրականացվող աշխատանքների ընթացքին: Այս մասին հայտնում է ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
Նրա գլխավորած աշխատանքային խումբը ՊԵԿ գլխավոր քարտուղար Էդգար Գևորգյանի, նախագահի տեղակալներ Շուշանիկ Ներսիսյանի և Միքայել Փաշայանի, ՊԵԿ նախագահի խորհրդական Արամ Թանանյանի, ինչպես նաև Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանի հետ միասին շրջել են տարածքում, որտեղ առաջնային տեղափոխվելու է ավտոմեքենաների մաքսային ձևակերպումներին առնչվող գործառույթը: Նրանք դիտարկել են աշխատանքային գործընթացը և արձանագրել նախորդ այցից հետո կատարված առաջընթացը:
Կոմիտեի ղեկավարը զրուցել է շինարարական աշխատանքները համակարգող անձնակազմի հետ, քննարկել նախագծի համաձայն ապագա կենտրոնի արդյունավետ գործարկման մանրամասները: Դավիթ Անանյանն ընդգծել է նախագծի առաջին փուլը ժամանակին իրագործելու կարևորությունը` հաշվի առնելով, որ տարածաշրջանում ավտոմեքենաների մաքսային ձևակերպումների մասնագետներ պատրաստելու դասընթացն արդեն մեկնարկել է:
Ավտոմեքենաների մաքսային ձևակերպումների համար նախատեսված կառույցը սահմանված ժամկետում շահագործման հանձնելու նպատակով Դավիթ Անանյանը հանձնարարել է ապահովել շինարարական աշխատանքների անընդհատությունն ու բարձր որակը և հետևողական լինել ընթացիկ խնդիրների լուծման ուղղությամբ:
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծվել է աշխատանքային խումբ` ՊԵԿ Հյուսիսային մաքսատուն-վարչության արդիականացման ծրագրի շրջանակում աշխատանքների արդյունավետ իրականացման նպատակով: Աշխատանքային խումբը գլխավորող ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը յուրաքանչյուր շաբաթ կառավարության ղեկավարին է ներկայացնում տեղեկատվություն՝ վերոնշյալ աշխատանքների կատարման ընթացքի վերաբերյալ:
Նմանատիպ հոդվածներ
Մահացել է Կապի եւ տրանսպորտի նախկին նախարար Էդուարդ Մադաթյանի որդին
Մահացել է Կապի եւ տրանսպորտի նախկին նախարար Էդուարդ Մադաթյանի որդին՝ Արման Մադաթյանը, 34 տարեկան հասակում: Նա...
«Փաշինյանն ուրախանում է Աշոտիկով, ես էլ ուզում էի ուրախանայի իմ Արթուրով». զոհված զինծառայողի մայր
Կառավարության դիմաց բողոքի ակցիա են անցկացնում բանակում՝ խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողները։ Մայրերը նշու...
ԱԱԾ-ն արձագանքել է ֆեյսբուքյան օգտատիրոջ գրառմանը
Ազգային անվտանգության ծառայության ֆեյսբուքյան էջը արձագանքել է ֆեյսբուքյան օգտատերերից մեկի գրառմանը:«Սույն թվականի օգոս...
Մեծերի մեջ կուտակված թույնն անցնում է ժառանգներին. Գևորգ Պետրոսյանը՝ Մարիամ Փաշինյանի գրառման մասին
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ՀՀ վարչապետի դուստր Մ...