«Կենտրոն-1» համատիրության նախկին նախագահը յուրացրել է ընդհանուր 21 մլն դրամ գումար. ՀՀ ոստիկանություն
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում ստացված տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով բացահայտվել են Երևանի Կենտրոն վարչական շրջանի «Կենտրոն-1» համատիրության նախկին նախագահի ապօրինությունները: Այս մասին հայտնում են ոստիկանությունից:
Մասնավորապես, ըստ նախնական տվյալների՝ նա, հափշտակություն կատարելու դիտավորությամբ, 2008-ից 2018 թվականն ընկած ժամանակահատվածում համատիրությունում որպես գանձող տեսուչ է հրամանագրել կնոջը: Սակայն նա երբևիցե աշխատանքի չի ներկայացել և չի կատարել աշխատանքային պայմանագրով նախատեսված պարտականությունները: Այդ պարտականությունները նրա փոխարեն հանձնարարվել է կատարել համատիրության մյուս աշխատակիցներին:
Համատիրության նախկին նախագահը գանձումների բաժնի նախկին պետի հետ, կնոջ հաճախելիության վերաբերյալ կեղծ տեղեկություններ մտցնելով և դրանք հաստատելով՝ կազմել են աշխատաժամանակի կեղծ հաշվարկի ամսեկան տեղեկագրեր: Դրանց հիման վրա յուրացման եղանակով հափշտակել է կնոջ անվամբ հաշվարկված աշխատավարձերի և պարգևավճարների առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 21.127.000 դրամ գումարը:
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է քննչական կոմիտե՝ նախաքննության:
Նմանատիպ հոդվածներ
ԱԱԾ-ն հայտնաբերել է ահաբեկչության կատարման համար հետախուզման մեջ գտնվող 2 քաղաքացու
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը հանցավորության և միջազգային ահաբեկչության դեմ պայքարին ուղղ...
3 օր է արդեն սառնարանների պահեստում հրդեհը շարունակվում է
Հայաստանի ԱԻՆ-ում, օգոստոսի 21-ին շարունակվել են ս. թ. օգոստոսի 19-ին, ժամը 13:54-ին Երեւան քաղաքի Արշակունյաց պողոտայու...
Արայի լեռան հրդեհը 2 օր անց դեռ չի մարվել. Հրդեհի մարմանը միացել են 100 գյուղացիներ
Օգոստոսի 21-ին շարունակվել են օգոստոսի 20-ին, ժամը 09:16-ին Կոտայքի մարզի Արայի լեռան ստորոտում բռնկված հրդեհի հրդեհաշիջ...
21+ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Օրենքով գող» Պզոն ու իր թիկնապահը հայհոյում են ոստիկաններին, վերջիններս շվարած լսում են
Համացանցում տեսանյութ է հայտնվել, որտեղ «Օրենքով գող» Արմեն Ղազարյանը, որը հայտնի է «Պզո» մականունով և վերջինիս թիկնապահ...