Օդեսայում տեղի ունեցած խոշոր հրդեհի պատճառով վիրավորների թվում ՀՀ քաղաքացիներ և հայեր չկան
Օդեսայի հրդեհի վիրավորների թվում ՀՀ քաղաքացիներ և հայեր չկան: Այս մասին Facebook-յան իր էջում գրել է Ուկրաինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանը:
Նրա տեղեկացմամբ` Օդեսայում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը կապի մեջ է տեղի ոստիկանության և արտակարգ իրավիճակների մարմինների հետ:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ այս գիշեր խոշոր հրդեհ է բռնկվել Օդեսայի հյուրանոցներից մեկում, ինչի հետևանքով առնվազն 8 մարդ է զոհվել: Հրդեհը բռնկվել է «Տոկիո Սթար» հյուրանոցում: Դեպքի վայր ժամանած հրշեջները պարզել են, որ այրվում է հյուրանոցի երկրորդ հարկը: Այդ պահին մոտավոր հաշվարկներով հյուրանոցում գտնվել է 200 մարդ, նրանցից 150-ին տարհանել են, 10 մարդ տեղափոխվել է հիվանդանոց: Դեպքի վայրում հայտնաբերվել է 8 դի:
Հրդեհի պատճառները դեռևս պարզված չեն, հետաքննությունը շարունակվում է:
Նմանատիպ հոդվածներ
Ջրվեժի «Սոչի Պալաս» հյուրանոցային համալիրի մոտից դանակահարված երկու երիտասարդ տեղափոխվել են հիվանդանոց. Shamshyan.com
Այսօր՝ օգոստոսի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Shamshyan.com-ի տեղեկացմամբ՝ ժամը 03։15-ի սահմաններում «Սո...
Սահմանապահները ձերբակալել են Վրաստանի 8 քաղաքացու
Օգոստոսի 17-ին ռուս սահմանապահները ձերբակալել են Վրաստանի յոթ քաղաքացու։ Ձերբակալությունները կատարվել են Աձվիսի և Ախալու...
Հրազդանում գնացքի՝ հանքանյութով բեռնված 9 վագոններ դուրս են եկել երկաթգծից և թեքվել. Shamshyan.com
Երեկ՝ օգոստոսի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ըստ Shamshyan.com-ի՝ ժամը 06։55-ի սահմաններում Սևան-...
19-ամյա զինծառայողը Toyota-ով բախվել է էլեկտրասյանն ու վնասվածքներով տեղափոխվել Գորիսի ԲԿ. Shamshyan.com
Երեկ՝ օգոստոսի 15-ին ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը՝ ժամը 09։40-ի սահմաններ...