Մարտակերտի շրջանում մեքենան 70մ գլորվել է ձորը. զոհվել է 1, տուժել՝ 4 քաղաքացի
Օգոստոսի 16-ին ժամը 19:39-ին Մարտակերտի շրջանային ԱԻ բաժնից ահազանգ է ստացվել, որ շրջանի Տոնաշեն-Երեք Մանկանց վանքի ճանապարհահատվածի 8-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, որի հետևանքով «Իսուզու» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 70մ գլորվել ձորը: Այս մասին հայտնում են Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:
Մարտակերտի շրջանային ԱԻ բաժնի հրշեջ-փրկարարներն օգնություն ցուցաբերելու նպատակով ահազանգով մեկնել են պատահարի վայր:
Տեղ հասնելուց պարզվել է, որ ՃՏՊ-ի հետևանքով զոհվել է Մարտակերտ քաղաքի բնակիչ վարորդ Գագիկ Բաղունցը (ծնվ․ 1976թ․)։ Տուժած ուղևորներ՝ Մարտակերտ քաղաքի բնակիչ Ռուսլան Բաղունցը (ծնվ.1977թ.), Մարտակերտի շրջանի Նոր Մարաղա համայնքի բնակիչ Գագիկ Գրիգորյանը (ծնվ.1979թ.), ՀՀ Երևան քաղաքի բնակիչ Արտաշես Ավագյանը (ծնվ.1987թ.) և ՌԴ բնակիչ Էրիկ Բաղունցը (ծնվ.1980թ.) տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մարտակերտի զինվորական հոսպիտալ (Ռուսլան Բաղունցը) և «Մարտակերտի շրջանային բժշկական միավորում» ՓԲԸ (Գագիկ Գրիգորյանը, Արտաշես Ավագյանը և Էրիկ Բաղունցը):
Ռուսլան Բաղունցը, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս է գրվել հոսպիտալից բավարար վիճակում:
Գագիկ Գրիգորյանը տեղափոխվել է քաղաք Ստեփանակերտի «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ:
Ըստ բժիշկներից ստացված տեղեկության` Գագիկ Գրիգորյանի առողջական վիճակը գնահատվում է ծանր, իսկ Արտաշես Ավագյանի և Էրիկ Բաղունցինը՝ միջին ծանրության:
Իրականացված փրկարարական աշխատանքների արդյունքում հրշեջ-փրկարարները ձորից դուրս են բերել Գ. Բաղունցի դին:
Նմանատիպ հոդվածներ
Ջրվեժի «Սոչի Պալաս» հյուրանոցային համալիրի մոտից դանակահարված երկու երիտասարդ տեղափոխվել են հիվանդանոց. Shamshyan.com
Այսօր՝ օգոստոսի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Shamshyan.com-ի տեղեկացմամբ՝ ժամը 03։15-ի սահմաններում «Սո...
Հրազդանում գնացքի՝ հանքանյութով բեռնված 9 վագոններ դուրս են եկել երկաթգծից և թեքվել. Shamshyan.com
Երեկ՝ օգոստոսի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ըստ Shamshyan.com-ի՝ ժամը 06։55-ի սահմաններում Սևան-...
19-ամյա զինծառայողը Toyota-ով բախվել է էլեկտրասյանն ու վնասվածքներով տեղափոխվել Գորիսի ԲԿ. Shamshyan.com
Երեկ՝ օգոստոսի 15-ին ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը՝ ժամը 09։40-ի սահմաններ...
Վեդի-Լանջառ ավտոճանապարհի «Hyundai Sonata»-ն ընկել է ջրատարը. կան տուժածներ
Օգոստոսի 18-ին` ժամը 04:42-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Վեդի-Լանջառ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կ...